• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հյուսիսային կողմն աշխարհի առատություն թող ըլլա...

Նկարագրություն: 
Մի այլ կյանքով է ապրում Հյուսիսային դպրոցն իր աշխատանքային օրից հետո: Վաստակած է, հաճելիորեն հոգնած, հանգստի ակնկալիքով: Շաբաթ է օրը ու… ծնող, ուսուցիչ, ծնողական սեմինար… Բուռն քննարկումներ, հարց ու պատասխան… Դե, ապրող դպրոցի եռուն կյանք է: Շաբաթն էլ շաբաթվա հերթական օրերից մեկն է: Սիրով են աշխատել: Հիմա արդեն խաղաղ է դպրոցը, շպարը մաքրած, բաց, անթաքույց: Լավ է, կհանգստանա: Ի՞նչ իմանաս՝ կիրակին ինչ անակնկալ կբերի իր հետ: Այսպիսի մի պահի հայտնվեցինք Հյուսիսային դպրոցի դռան առաջ՝ տիար Բլեյանը, տիար Գևորգը, տիկին Սուսանը, մեր Վահրամը և ես: Չգիտեմ՝ մյուսներին ոնց, բայց ինձ ակումբի գաղափարը ոգևորում է:Մեր Գրական ակումբը հավեսի է գցել ինձ: Ակումբի տարածք է նախատեսվում Հյուսիսային դպրոցում: Նայեցինք՝ մեծ է, լուսավոր ու հարմար… Քայլեցինք դպրոցում՝ մաքուր է, կոկիկ ու հավաք: Գեղարվեստի դպրոցի գեղարվեստը… Արվեստի շունչ կա ու արվեստագետի ոգի.. Այ, էսպիսի միջավայր… Լավ է: Անհամբերությամբ սպասում եմ ակումբի բացմանը և ֆիզիկական միջավայրի, և ակումբի նոր բովանդակության… Նկարաշարով ցանկացա զգացողությունս փոխանցել: Ստացվե՞ց…

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.