Վաղ արթնանալու սովորություն ունեցող ատամանաբույժ դոն Աուրելիո Էսկոբարը, ով չուներ որևէ կոչում, բացեց իր աշխատասենյակը ժամը վեցին: Ապակե պահարանից հանեց մի արհեստական, հավաքած ատամ, որը դեռ գիպսի մեջ էր, և սեղանի վրա դրեց մի ափաչափ գործիքներ, որոնք դասավորեց մեծից՝ փոքր, աշխատասենյակին տալով ցուցահանդես-վաճառքի տեսք: