• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

ԻՄ ՈՏՆԱՄԱՆՆԵՐԸ ԹՐՋՎԵԼ ԵՆ ՋՐՀԵՂԵՂԻՑ...

Նկարագրություն: 
Ես հայ եմ, այն հայը, որին շատ հնում իմ հասակակից հարևանները կոչում էին արատացի, հայասացի, արմանի կամ նաիրցի, այսինքն՝ ջրածին, ծովածին կամ կապուտաչ: Միայն իմ երկրում կապույտը կարող է ունենալ քառասունը խորհրդանշող երանգ՝ ծավի, մավի, բիլ, բալ, լուրթ, լազուր, լաջվարդ, երկնագույն... Ուր ամեն պահ գաղտագողի կարող է համբուրվել երկինքն ու ծովը: Այդ տաք համբույների արտացոլքն է դաջվել իմ աչքերի մեջ՝ տե՛ս: Երևի կապույտի այդ շատությունից է, որ իմ Երկիր Նաիրին դարձավ հեռավոր ու ցանկալի երազ... Բայց ինչքան էլ շաչեին աշխարհի տարատեսակ սրերը իմ հող հայրենիում, մռնչային գուժկան խորշակները ու փորձեին գիշերել իմ աչքերի փայլը, միևնույն է.. փորձիր նայել այսօրվա նորածին հային և կխոստովանես, որ նա վահագնատիպ է, արեգակնափայլ, ծավի աչքերով ու ոսկեհեր վարսերով: Ես Սասունցի Դավիթն եմ, նորաօծ Հայկը: Իմ ապ ու պապերը ծնվել են իմ մեծ մոր՝ Ծովինար Խանումի Կաթնաղբյուրից խմած երկու բուռ ջրից: Իմ բազկի Խաչ Պատերազմին, աջի Թուր կեծակին ու տակիս Քուռկիկ Ջալալին հայտնագործվել են Սասնա ջրերի զորությունով: Ես Արշակ 2-րդ հայոց արքան եմ, որ բռնակալի երկրում անգամ հոխորտում էր ուժ առնելով ոտքերի տակ գաղտուկ շաղ տված հայրենի հողից ու ջրից: Այն ջրից, որին խառնվել էր Հայկ Նահապետի զարկերակից բաց թողած կենարար արյան կաթիլները: Ես Քարքե լեռան ստորոտում տափ առած այն ջահել հովվի թոռնորդին եմ, որն ուզում էր տեսնել Վանա ծովում լողացող աստվածուհուն՝ Աստղիկին: Ես Ալագյազի փեշին կանգնած այն հայկազն եմ, որ ճանապարհ ունի կտրել հասնելու Մշո դաշտ: Հիշիր, իմ ոտքերը թրջվել են ջրհեղեղից: Եվ իմ թաց ոտնահետքերով, օրերից մի օր աշխարհը գտնելու է իր կորցրած Ավետյաց երկրի ճանապարհը: Ու որ հասնեն Սասնաշեն երկիր, կտեսնեն ՈՒ ԿՏԱՆԵՆ ՆԱԻՐԻ ԵՐԿՐԻ ՀԵՌՎՈՒՄ ՄՇՈՒՇՎԱԾ ՈՍԿԵ ՀԵՔԻԱԹԸ: Հատուկ շնորհակալություն Տիկին Ելենային և Սողոմոնյան Աշոտին

Կարծիք

Դավիթ ջան, շատ լավ ես գրել, ապրես:

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.