• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Մետաքսի ճանապարհով` կրթահամալիրի պարտեզներ

Նկարագրություն: 
Հարավային-Արևելյան դպրոց-պարտեզներ, Քոլեջ-Հյուսիսային դպրոց-պարտեզ շրջակա միջավայրով էր օրվա երթուղին: Ամենուրեք շարունակվում են պարտիզա-պուրակային աշխատանքները: Հարավային դպրոցում 2-4 տարեկանների պուրակն ամբողջական տեսքի է եկել` կանաչի սերմնացանով, կարմիր ավազով: Հետին կողմի մուտքի մոտ հարթեցման աշխատանքներ են արվել-արվում: Արևելյան դպրոցի տարածքում-հարակից տարածքում նոր ճիմապատումներ կան` աջից-ձախից կանաչում է: Քոլեջում կիսատ մնացած լանջերը ճիմապատվել են, նոր լանջն են նախապատրաստում: Ներքին բակում հաչոց է լսվում, ագարակի շներից մեկն արդեն նոր բնակավայրում է. Դանը սիրվելու պահանջն է արտահայտում: Տիկին Էլյան, Նվարդ Սարգսյանը նոր վարդաստանով են ոգևորված, ուղեկցում-ցուցադրում են: Հյուսիսային դպրոցի ճիմապատված լանջերն ամբողջացել են. չնայած բակում բարեկարգման դեռ կիսատ աշխատանքներին, ամենուր գրավիչ-հիանալու է: Հեռվից շան բույն է նկատվում, այստեղ էլ նոր բնակիչ կա` այսօր մի քիչ անտրամադիր, բայց Քնարիկ Ներսիսյանի և պարտիզպան Հակոբի հոգածության-ուշադրության կենտրոնում: Կրթահամալիրի բակ-պարտեզները հիմա կարծես մի մե՛ծ-ընդարձա՛կ ընտանեկան-բարեկամական ընդհանուր բակ լինեն` իր անցումներով, որ մի տեղից դուրս գաս, մյուսը մտնես` նույն խնամվածությամբ, ջերմ, հարազատ, սիրելի միջավայր է` ապրող մարդկանցով...

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.