Կրթահամալիրում օտար լեզու դասավանդողը՝
- ունի բարձրագույն կրթություն,
- ունի օտար լեզուները մասնագիտական աշխատանքում, կյանքում գործածելու հմտություններ,
- գիտի երկու օտար լեզու,
- տիրապետում է օտար լեզուների ուսուցման արդիական հնարների.
- կարևորում է ինքնակրթությունը, մասնագիտական զարգացումը․
կարողանում է՝
- համակարգիչը, համացանցը կիրառել ամենօրյա աշխատանքում, վարել իր ուսումնական բլոգը, կազմակերպել բլոգներով ուսուցում.
- կազմել օտար լեզվի լրացուցիչ ուսուցման դասընթացի ծրագիր տարատարիք սովորողների, մեծահասակների համար.
- կազմել օտար լեզվի հանրակրթական, սովորողի ընտրությամբ դասընթացի ծրագրեր.
- ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, տնային աշխատանքի, առարկայական ֆլեշմոբի համար.
- մշակել և իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ համագործակցային, միջազգային նախագծերի մասնակցության, կրթական փոխանակումների.
- ճամփորդել սովորողների հետ.
- կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց:
Հարգելի՛ մասնագետ, կրթահամալիրում մանկավարժական աշխատողի ընդունելության կարգի համաձայն ընդունվելուց առաջ մասնագետը վերապատրաստման, կամավորական աշխատանքով ծանոթանում է ներկայացվող պահանջներին, հեղինակային մանկավարժական սկզբունքներին, յուրացնում անհրաժեշտ կարողություններ։ Առաջիկա վերապատրաստումը սեպտեմբերի 20-23-ին է: