• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մոզեցի պապիկը

Ռոբերտ Կարապետյան, 6-1 դասարան

 Նոր դպրոց

Գորիս գնալու ճանապարհին հանդիպեցինք մի պապիկի, որը նստել էր ճանապարհին, իսկ հենց կողքով սլանում էին ավտոմեքենաները: Նա քթի տակ երգում էր ու ժպիտով նայում մեզ: Մոտեցանք: Պապիկը մեզ պատմեց, որ այդ տարածքը առաջ մի քաղաք է եղել, որը կոչվել է  Մոզ: Այդ քաղաքը ավերվել է երկրաշարժից, բայց տարածքի անունը մնացել է նույնը` Մոզ: Հայրիկ` մենք պապիկին այդպես էինք դիմում, որովհետև տիկին Հարությունյանը նրան այդպես էր անվանում: Եվ ամենածիծաղալին այն էր, որ պարզվեց` պապիկի անունը հենց Հայրիկ է: Պապիկը նաև երգում էր: Նա երգում էր հին երգեր:

 Եվ այսպես ուրախ, զվարթ շարունակեցինք ճանապարհը: