• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընթերցողական նախագծերով Սևանի ափին ու կրթահամալիրի Բանգլադեշում

Հունիսի 30-ի առավոտյան՝ ժամը 8.30, արձանագրեցինք Երևան-Վարդենիս գնացքի ընթերցողական վագոնով առաջին մեկնումը Սևանի «Ժայռ» գոտի՝ կրթահամալիրի  ընթերցողական-հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային-մարզական  «Սևանի ափին» ճամբարը։ Ճամբարը ամբողջ ամառ կգործի. ընթերցում-քննարկումները՝ գեղարվեստական, գիտահանրամատչելի, հրապարակախոսական, մանկավարժական, հանդիպումները գրողների, գիտության, մշակույթի գործիչների, լրագրող-վերլուծաբանների հետ, հայրենագիտական-բնապահպանական նախագծերը, պլեներները, պերֆորմանսներն  ու ինստալիացիաները, ուսումնական-ֆլեշմոբները, ճամբարային խարույկը, ամենօրյա երգուպարը, մարզանքը, լողի, սուսերամարտի, նետաձգության, հեծանվի պարապմունքները, պատանիների ամառային օրերը կդարձնեն հետաքրքիր-գրավիչ, ուսումնական։ Ճամբարականների ուսումնական բլոգները, «Գրական ակումբ» բլոգը, մեդիագրադարանը, մանկավարժական «Դպիր» ամսագիրը կապահովեն ընթերցանության նյութը, կստեղծվի «Սևանի ափին» գրադարանը։ Ուսումնական նախագծերը կհանրայնացվեն, կլուսաբանվեն mskh.am-ում, սոցիալական ցանցերում։ Ճամբարում կծնվեն 2017-2018-ի նոր ուսումնական նախագծեր։ Ջոկատների կազմում կրթահամալիրի սովորողների հետ կլինեն Երևանի, հանրապետության մարզերի այլ դպրոցների պատանիներ, ինչպես կան հունիսի 30-հուլիսի 2-ի ջոկատներում։

Ընթերցողական են կրթահամալիրի Բանգլադեշում ամբողջ ամառ գործող բաց լողափային ճամբարները։