• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

Ստուգատեսում ներկայացվում են նախակրթարանից մինչև ավագ դպրոցի, քոլեջի սովորողների, նրանց ընտանիքների, դասավանդողների աշխատանքները:

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:

Խնդիրները՝

  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
  • Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
  • Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում

Նախագծային թեմատիկ ուղղություններ՝

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ ընկեր
  • Թումանյանը՝ թարգմանիչ
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
  • Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
  • Թումանյանը և մայրենին. կենդանի լեզու

Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝ դասարանական, խմբային, ընտանեկան հետևյալ նախագծերը.

  • Ավագ դասարանների սովորողները կարդում կամ բեմադրում են կրտսեր ընկերների համար
  • Կրտսերները՝ պատմում, խաղում են ավագների համար:
  • Կազմակերպվում են միջդասարանական, միջդպրոցական ընթերցումներ, հանդիպում- քննարկումներ, վարպետւթյան դասեր
  • Կարդում են դասավանդողները. թումանյանական քառյակների ամբողջական մեդիափաթեթ՝ սեբաստացի դասավանդողներիս ընթերցմամբ
  • Կարդում, խաղում են ծնողներն ու սովորողները (ամենատարբեր, կենդանի թատերական ներկայացումներ)

Ակումբային, անհատական կամ խմբային վերլուծություններ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ

  • Թումանյանի հոդվածների կենդանի և առցանց քննարկումներ. որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
  • Թումանյանական կերպարների վերլուծություն
  • «Չար»-ն ու «բարի»-ն, երգիծանքը, Թումանյանի հեքիաթներում
  • Հայրենիքի, ազատության, սիրո, երջանկության՝ թումանյանական մեկնաբանությունները
  • Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում
  • Թումանյանի ամենահերոսը
  • Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)...
  • Իմ (մեր) Թումանյանը (հարցազրուցներ, գրավոր ու բանավոր վերլուծություններ)

Աշխատանքների  ամփոփում

Յուրաքանչյուր մասնակից (անհատ, խումբ) ընտրում է դուր եկած աշխատանքի թեման ու սահմանված ժամանակահատվածում կազմակերպում, իրակակացնում է նախագծային առաջադրանքը: Աշխանքի ընթացքը, արդյուքները ամփոփվում լուսաբանում, հրապարակվում են ուսումնական բլոգներում, ինչպես նաև կայքի «Թումանյանական օրեր» բաժնում:

Անվանակարգեր

  • Ամենաբլբլոց (ամենակրտսեր մասնակցի պատում-ներկայացում)
  • Լավագույն մտահղացում
  • Ստեղծագործության ամենաանսպասելի մեկնաբանություն
  • Ամենաընդգրկուն համագործակցային նախագիծ
  • Լավագույն թատերական ներկայացում
  • Մեդիաընթերցում- ռադիոթատրոն
  • Լավագույն հետազոտական նախագիծ

Աշխատակարգ

  • Փետրվարի 6. ծիսական «Ղափամա»-ստուգատեսի մեկնարկ
  • Փետրվարի 8 - մարտի 13. ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում
    թումանյանական ուսումնական ճամփորդություններ
  • Փետրվարի 19 - «Ծնունդդ շնորհավոր, Հովհաննես Թումանյան». առաջարկում եմ նախատեսել համերգ-ընթերցում Թումանյանի տանը
  • Ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում
  • Ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում

Վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկում

Հանդիպում՝  Նարինե Թուխիկյանի հետ

Մարտի 13-18.  ստուգատեսի արդյունքների ամփոփում

Մարտի 18. «Կարդում ենք» ստուգատեսի ամփոփում, «Տիգրան Հայրապետյան» ստուգատեսի մեկնարկ

  • Ընտրված լավագույն ընթերցում-ներկայացումները կներկայացվեն ստուգատեսի ամփոփման օրերին:
  • Անվանակարգերում ներկայացված լավագույն աշխատանքները կներկայացվեն ամփոփիչ մեդիաուրբաթ-համերգին