• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում մանկավարժական համալսարանի ուսանողների փորձառության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 15-502

16.09.2015թ.

Հիմք ընդունելով «Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ` համալսարան) և կրթահամալիրի միջև կնքված համագործակցության պայմանագիրը՝ համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի առկա ուսուցման 2015-2016 ուստարվա 1-ին կիսամյակի լոգոպեդիա մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների (ցուցակը կցվում է) մանկավարժական պրակտիկան պատշաճ  կազմակերպելու համար.

  1. կրթահամալիրի կողմից փորձառության համակարգող նշանակել մանկավարժական աջակցության ուսումնական կենտրոնի ղեկավար Արևիկ Բաբայանին, խմբերի ղեկավարներ՝ Աննա Օհանյանին, Սուսաննա Դավթյանին.
  2. ընդունել ի գիտություն, որ համալսարանի ռեկտորի 2015թ. 2-918 հրամանով պրակտիկայի ղեկավար է նշանակվել Է. Թադևոսյանը, մանկավարժ` Ն. Լոբյանը, հոգեբան` Ս. Ավագյանը:
  3. փորձառության սկիզբը` 2015թ. սեպտեմբերի 17, ավարտը՝ դեկտեմբերի 25 (շաբաթական մեկ օր՝ հինգշաբթի օրերին).
  4. խմբերի ղեկավարներին` սահմանված կարգով ստեղծել և վարել ուսանողների հաշվառման էլեկտրոնային մատյանը. 
  5. հանձնարարել Արևիկ Բաբայանին ուսանողներին ծանոթացնել կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, կայքին, ուսումնական միջավայրին.
  6. փորձառության մասնակիցներին՝ սահմանված կարգով ներկայանալ mskh.am-ում, փորձառությունը լուսաբանել, մասնակցել դպրոցի ենթակայքի սպասարկմանը.
  7. փորձառության ամփոփումը՝ դեկտեմբերի 24-ին՝ Մեդիակենտրոնում.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց.
  9. հրամանի կատարման վերահսկումը հանձնում եմ Գևորգ Հակոբյանին:

 

Փորձառության մասնակից ուսանողների ցուցակ

  1. Միլիտոնյան Տաթևիկ
  2. Պողոսյան Կարինե
  3. Հարությունյան Իննա
  4. Դալաքյան Վարդուհի
  5. Նազարյան Թամարա
  6. Վարձելյան Աստղիկ
  7. Ադիլխանյան Ալինա
  8. Անուշավանյան Լաուրա
  9. Մռավյան Լիլիա
  10. Մռավյան Սուսաննա
  11. Հարությունյան Անի
  12. Կարապետյան Էլեոնորա

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան