• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

«Հայ-վրացական պոեզիայի նոր ելևէջները»

Նկարագրություն: 
Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրացախոսներ ակումբի մի խումբ սովորողներս Ռինա Շագինյանի հետ միասին մասնակցեցինք «Հայ-վրացական պոեզիայի նոր ելևէջները» միջոցառմանը, որը տեղի ունեցավ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում: Միջոցառման ընթացքում խոսվեց հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Երեկոյի ընթացքում հնչեցին Նինո Սպանդերաշվիլիի, Լիանա Սամադալաշվիլիի, Հռիփսիմե Խրիմյանի և ջավախքահայ Նարինե Սիրականյանի բանաստեղծությունները: Միջոցառումից հետո զբոսնեցինք երեկոյան Երևանով: Օրը շատ հետաքրքիր էր և գեղեցիկ: Աճեմյան Անի