• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մեղրաձոր» ուսումնահայրենագիտական ճամբարի վեցերորդ հերթափոխը կազմակերպելու մասին

Կրթահամալիրի 2014-2015 ուսումնական տարվա ուսումնական օրացույցով, «Ուսումնական ամառ 2015»-ով որոշված ամենամյա ուսումնա-հայրենագիտական «Մեղրաձոր» ճամբարի վեցերորդ հերթափոխը՝ ռազմամարզական, կազմակերպել 2015թ. օգոստոսի 20-24-ը Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Այդին կոչվող տարածքում։

Ճամբարի 6-րդ հերթափոխի գործունեությունն ապահովելու նպատակով.

  1. ճամբարի կազմակերպումը դիտել որպես ուսումնական նախագիծ.
  2. նախագծի ղեկավար նշանակել Գնել Հարությունյանին, օգնականներ՝ Խորեն  Հազարումյանին, Նաիրա Հարությունյանին.
  3. Պատասխանատուների ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը և աշխատակարգը (հավելված 1), ճամբարականների կազմը (հավելված 2).
  4. կեցության ծախսերը կատարել ծնողների միջոցներով, 6.000 դրամի սահմանում.
  5. ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը Գնել Հարությունյանին, Խորեն Հազարումյանին, Նաիրա Հարությունյանին տրամադրում է դրամական օգնություն.
  6. ճամբարակաների տեղափոխումը կազմակերպել օգոստոսի 20-ին, ժամը՝ 9.00 Ս. Երրորդություն եկեղեցու մոտից Պաշտպանության նախարարության տրամադրած ավտոբուսով, գույքի տեղափոխումը՝ կրթահամալիրի արշավախմբային ավտոբուսով՝ ԿՎԶ 604 ՍՏ 65 մակնիշի մեքենայով, վարորդ` Ռաֆիկ Արզումանյան (հեռ. 095 96 20 07).
  7. ճամբարի պատասխանատուի միջոցով հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց  ծնողներին:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

 

 

Հավելված 1

Ճամբարի ծրագիր և ժամանակացույց
Oր առաջին, 20.08

9:00   մեկնում Երևանից` Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11:00 - 11:30  կանգառ Մարմարիկ գետի ափին
12:00 - 13:00  ժամանում և տեղավորում  ճամբարում, նախապատրաստում ճաշին
13:00 - 14:00  ճաշ
14:00 - 15:00  ծանոթացում տեղանքին, էկոլոգիական նախագծի իրականացում
15:00   ճանապարհում 5-րդ փուլի ճամբարականներին
15:30 - 16:30  լող
16:30 - 17:00  հանգիստ
17:00 - 18:30  մարզական խաղեր, պարուսուցում
18:30 - 19:00  նախապատրաստում ընթրիքին
19:00 - 20:00  ընթրիք
20:00 - 22:00  խարույկ, օրվա ամփոփում
22:00   քուն

Oր երկրորդ, 21.08

08:00 - 09:30  վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
09:30 - 12:30  քայլարշավ «Չռիկներ» ջրվեժ
12:30 - 13:00  նախապատրաստում ճաշին
13:00 - 14:00  ճաշ
14:00 - 15:00  նետաձգություն
15:00 - 16:00  լող
16:00 - 18:30  այցելություն զինվորական զորամաս
18:30 - 19:00  նախապատրաստում ընթրիքին
19:00 - 20:00  ընթրիք
20:00 - 22:00  խարույկ, օրվա ամփոփում
22:00   քուն

Օր երրորդ, 22.08

08:00 - 09:30  վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
09:30 - 13:00  արշավ Թեժառույքի վանք
13:00 - 13:30  նախապատրաստում ճաշին
13:30 - 15:00  ճաշ, հանգիստ
15:00 - 16:00  Ֆլեշմոբ
16:00 - 17:00  լող
17:00 - 18:30  քայլարշավ մոտակա անտառ
18:30 - 19:00  նախապատրաստում ընթրիքին
19:00 - 20:00  ընթրիք
20:00-22:00. խարույկ
22:00. քուն

Օր չորրորդ, 23.08

08:00-09:30.  վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
10:00-12:00.  բլուրի հաղթահարում
12:30-13;00.  նախապատրաստում ճաշին
13:00-15:00.  ճաշ
15:00-16:00.  լող
16:00-18:30.  արշավ Մարմարիկի ջրամբար
18:30-19:00. նախապատրաստում ընթրիքին
19:00-20:00. ընթրիք
20:00-22:00. խարույկ
22:00. քուն

Օր հինգերորդ, 24.08

08:00-09:30.  վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
09:30-10:00.  էկոլոգիական աշխատանք, տարածքի մաքրում
10:00-11:00.  ճամբարի հավաքում
11:00.            մեկնում
12:00-16:00.  Սևանի հանրային լողափ, լող, հանգիստ
16:00.             Մեկնում Երևան

Հավելված 2
Ճամբարի մասնակիցների ցուցակ

1. Գնել Հարությունյան - ճամբարի պետ 
2. Նաիրա Հարությունյան – ջոկատավար
3. Խորեն Հազարումյան – ջոկատավար
4. Մարտիրոսյան Բիատրիչե - 11-րդ դաս
5. Եղոյան Սյուզի - 11-րդ դաս
6. Նշանյան Ստեփան - 12-րդ դաս
7. Վարդանյան Սերժ - 12-րդ դաս
8. Ծատուրյան Կարեն - 12-րդ դաս
9. Հովհաննիսյան Սարգիս - 12-րդ դաս
10. Գուրգենյան Հայկ - 11-րդ դաս
11. Գրիգորյան Դավիթ - 12-րդ դաս
12. Հարությունյան Էրիկ - 12-րդ դաս
13. Միքայելյան Լևոն - 12-րդ դաս
14. Միրզոյան Վահե - 11-րդ դաս
15. Բարսեղյան Դավիթ – 11-րդ դաս