• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Մենք Ջուխտակ վանքում

Նկարագրություն: 
Ջուխտակ վանք հասանք կեսօրից հետո մի քիչ ցեխոտված, մի լավ հիացած, նկարվեցինք, զմայլվեցինք, բուռ-բուռ ջուր խմեցինք Մկնատամի անուշահամ աղբյուրից՝ հավատալով, որ մեզ համար մեծ բարեբախտություն է էսպիսի աղբրից ջուր խմելը, էսքան մաքուր օդ շնչելն ու վիթխարի ծառերի ստվերով քայլելը: Նյութը՝ Ելիզավետա Աղաջանյանի