• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում WWF Վրաստանի ներկայացուցչի հետ

Այսօր Ծղնեթի այցելեց WWF Վրաստանի ներկայացուցիչ Ավթանդիր Սիխարուլիձեն։ Մենք արդեն շուրջ մեկ տարի է համագործակցում ենք WWF Հայաստանի հետ, այսօր էլ ծանոթացանք վրացական կազմակերպությանը։ Նրանք շատ լայն գործունեություն են ծավալում ողջ Վրաստանի տարածքում։ Ավթանդիր Սիխարուլիձեն մեզ ներկայացրեց իրենց գործունեությունը, ապա անդրադարձավ վրաստանյան աղետին։ Նա ցավով նշեց, որ շուրջ 650 կենդանուց 350-ը աղետից ոչնչացան։ Դեռ չեն գտնվել վագրը, առյուծն ու գծավոր շնագայլը։ Նրանց կազմակերպությունը այս օրերին շատ զբաղված է կենդանաբանական այգուն աջակցելու հարցերով։ Այգին նախատեսում են տեղափոխել Թբիլիսյան ծովի տարածք։ Ջրհեղեղի հետագա հետևանքները կանխելու համար Ախալդաբա շրջանում, որտեղից սկսվել է ջրհեղեղը, կառուցելու են ջրավազաններ։ Նա մեզ պատմեց նաև, որ մինչ ջրհեղեղը Մանգլիս գյուղում շուրջ մեկ ամիս անձրև է եղել և լցվելով Վեռե գետը աղետի պատճառ դարձել։ Այսպիսի աղետ Թբիլիսիի պատմության մեջ եղել է նաև 1961 թվականին։ Պարոն Սիխարուլիձեն խոստացավ, որ մեզ համար հետաքրքիր արշավ կկազմակերպի վրաստանյան արգելոցներից մեկում մեր հետագա այցելություններից մեկի ժամանակ։ Ներողություն խնդրեց մեզանից, որ չկարողացավ դա կազմակերպել հենց այսօր, քանի որ նրանց բոլոր աշխատակիցներն ու մեքենաները հիմա դաշտային աշխատանքների են, մասնակցում են որոնողական աշխատանքերին։ Նա նաև ասաց, որ իրենց կազմակերպությունն ամեն ինչ անելու է, որ շատ կարճ ժամանակահատվածում վերականգնեն կենդանիների կորուստն ու Թբիլիսիի կենդանաբանական այգին կրկին դառնա ամեահետաքրքիր վայրերից մեկը։