• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճարտարագիտական կրթություն. դպրոցից մինչև արտադրություն

Մայիսի 13-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ «Ճարտարագիտական կրթություն. դպրոցից մինչև արտադրություն» թեմայով գիտագործնական սեմինար: Նախքան գիտաժողովի բացումը կազմակերպվեց շրջայց Այբ ավագ դպրոցում: Դպրոցն իհարկե  կահավորված էր, գրավիչ, շատ հյուրեր տպավորված էին այդ ճոխությամբ... Մեկնարկեց գիտաժողովը, այն բաղկացած էր երկու մասից՝ զեկույցներ և վարպետության դասեր: Զեկույցով հանդես եկան LEGO Education-ի ռուսաստանյան ներկայացուցիչը և կրթական ռոբոտոտեխնիկայի ռուսաստանյան ընկերության նախագահը: Այնուհետև սկսվվեցին վարպետության դասերը: Այն չորս ուղղվածությամբ էր կազմակերպված.

  • տարրական դպրոցում տեխնոլոգիաների և ինֆորմատիկայի ուսուցումը LEGO Education-ի միջոցների կիրառմամբ,
  • տարրական դպրոցում գործնական ուղղվածությամբ ուսուցումը LEGO Education-ի միջոցների կիրառմամբ,
  • LEGO MINDSTORMS Education EV3 կրթական հարթակի կիրառությունը,
  • նախագծային գործունեության կազմակերպումը հիմնական դպրոցում LEGO MINDSTORMS Education EV3 հարթակի օգնությամբ:

Սեմինարի  նպատակն էր օգնել ուսուցիչներին տեխնոլոգիաների միջոցով խթանել աշակերտների հետաքրքրվածությունը և ներգրավածությունը ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառներում: Գոնե մեզ համար այն հետաքրքիր էր և օգտակար:

Շնորհակալություն: