«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տոնացույցում կա մի կարևոր օր՝ Ապրիլի 22-ը, որը ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր մոտ, նշվում է առանձնահատուկ ձևով: Ծառի օրը իր հերթին կազդարարի Էկոտուր 2015-ի հայտերի ընդուման ավարտը, որին կհաջորդի Էկոտուր 2015-ի եզրափակիչ ակորդը՝ ստացված նախագծերի ամփոփումն ու վերջնական արդյունքների հրապարակումը:
Այս տարի, հոբելյանական 5-րդ Էկոտուրի շրջանակներում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ծառի օրը կնշի «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» հետ համատեղ:
Ապրիլի 22-ին, ժամը 10:00, Վարժարանի ընթերցասրահում սեմինար:
Շարունակությունը՝ «Էկոտուրի» պաշտոնական կայքում: