• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Կաբինետի ղեկավարի աշխատակարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կաբինետի (արհեստանոցի, արվեստանոցի, լաբորատորիայի) ղեկավարը կրթահամալիրի մանկավարժական աշխատողն է, ում կրթահամալիրի դպրոցի, քոլեջի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Կաբինետի ղեկավարը.

  • կազմակերպում և ապահովում է իրեն կցված կաբինետի (այդ թվում՝ պատուհանների, միջնորմների և պատերի) մաքրությունը.
  • ապահովում է կաբինետում գտնվող ուսումնական միջոցների (այդ թվում՝ ինտերնետ կապի) անխափան գործունեությունը.
  • կազմակերպում է վնասված գույքի, հատակի, միջնորմների, պատերի նորոգումը.
  • ջեռուցման սեզոնի ընթացքում կազմակերպում է ջեռուցման մարտկոցներից օդը հանելու աշխատանքը.
  • ջեռուցման սեզոնի ընթացքում սահմանված կարգով գրանցում է կաբինետի ջերմաստիճանը.
  • հետևում է կաբինետի օդափոխությանը.
  • էլեկտրականության հետ կապված հարցերով դիմում է Կորյուն Ստեփանյանին, տեխնիկայի և ինտերնետի հարցերով՝ Սեն Միքայելյանին, փայտի և ապակու հարցերով՝ Պետիկ Գասպարյանին, ջեռուցման հետ կապված հարցերով՝ Էդուարդ Գավարյանին, դպրոցի տնտեսուհուն։ 

Կաբինետի ղեկավարը սահմանված չափի լրավճար է ստանում դպրոցի ուսումնական լրավճարներից: