• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրատախտակի մոտ կանչելը եւ գնահատելը՝ «սթրեսների բուն»

ԻՐ գործունեության վերջին շրջանում, մոտավորապես 2000-ական թվականներից սկսած, Apple ընկերության հիմնադիր եւ նախագահ Սթիվ Ջոբսը լրջորեն հետաքրքրվոմ էր կրթության խնդիրներով: Այդ բիզնեսմենի մոտ, ինչպես հայտնի է, փող աշխատելու, գերազանց արտադրանք ստեղծելու եւ մարդկությանը օգուտ բերելու խնդիրները սերտորեն միահյուսված էին միմյանց: Ջոբսը նկատել էր, որ ուսումը Միացյալ Նահանգների դպրոցներում եւ քոլեջներում, ի տարբերություն Եվրոպայի զարգացած երկրների, դեռեւս գտնվում է 20-րդ դարում՝ թղթե դասագրքերով եւ տետրակներով: Նա պլանավորում էր ստեղծել թվային դասագրքեր, որոնք, բնականաբար, կտեղադրվեին Apple-ի արտադրանքում՝ նրա համակարգիչներում, ipad-ներում եւ iphone-ներում` համապատասխան ուսումնական ծրագրերով: Ըստ Ջոբսի՝ պետք է հասնել նրան, որ բարձր դասարանների աշակերտները աշխատանքները կատարեն տանը՝ թվային նյութի հետ, իսկ դպրոց կամ բուհ գան՝ ուսուցչի, դասախոսի ղեկավարությամբ քննարկելու եւ բանավիճելու հանձնարարված թեմայի շուրջ: Այդ խնդրի մասին Ջոբսը խոսում էր թե՛ իր գործընկեր բիզնեսմենների, թե՛ կրթության եւ գիտության պատասխանատուների եւ թե՛ բարձր պաշտոնյաների, այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ցավոք, տեղեկատվական ոլորտի մեծ հեղափոխականի մահը (2011 թվական) թույլ չտվեց իրականացնել այդ մասշտաբային բարեփոխումը: Դրա համար Ամերիկայում կան նաեւ օբյեկտիվ պատճառներ՝ քաղաքականության ուղղվածությունը պակաս սոցիալական է, քան եվրոպական, հատկապես սկանդինավյան երկրներում: Ոչ մի բիզնեսմեն, նույնիսկ միլիարդատեր, չի կարող բարեփոխել կրթությունը, եթե կառավարությունը դա չի ուզում: Խնդիրը միայն փողը չէ՝ խնդիրը մտածելակերպի փոփոխությունն է...



...Իսկ ամենակարեւոր բանը, որն, իմ կարծիքով, պետք է տա դպրոցը՝ մոտիվացիան է, ներքին խթանը, մղումը՝ գիտելիքներ ձեռք բերելու համար: Խթան, որը մարդու մեջ կմնա ամբողջ կյանքի ընթացքում:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթում: