• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Առաջին զիլ մեդիաուրբաթն այս տարի

Կարծիք

Առաջին երգը կոտրեց իմ մանկության լավագույն հուշերը: Երկրորդ երգը` իսպառ դժբախտ դարձրեց իմ մանկության երազանքները: Շարունակությունը՞... դե եթե Կոմիտասի ջատագովները պետք է էսթետիկ հաճույք ստանան ալսուի չգիտեմ ինչի ներքո, ուրեմն ես պնդում եմ, որ մեր սիրելի Զազը, այո նույն Զազը ու ձեռի հետ էլ ինչու ոչ, իմ սիրելի Զեմֆիրան այսօրվա բարձրակետն են: Իսկ գնահատումը (անձանց ի նկատի չունեմ, բոլորն էլ հարգելի են, երևույթն ի նկատի ունեմ), լրիվ Յուրմալա ենք սարքել: Է հա, եկեք գրիգորիչին կանչենք, ասենք ` <<ձյաձ>> ու ծափահարենք, էս մաքսայինը ինչ շուտ մտավ մեր առօրյա: Հիմա ասեք տեսնեմ զիլը որն է՞: Սովետական բեռնատարի մակնիշը՞:

Վահրամ ջան, այո զիլը սովետական մեքենայի մակնիշա: Իսկ եթե տառակերությամբ չզբաղվենք` նաև ուրախ, զվարթ, հավես ու վառ, տժժացող հոգեվիճակ, որը գալիս է մարդու ներսից: Նենց չի, որ մենք երաժշտություն չենք լսում կամ չենք սիրում, կամ չգիտեմք բնօրինակը ինչքանով ավելի լավա հնչում: Բայց այս համերգների իմաստը իդեալական վոկալը կամ բեմական վարպետությունը չէ, այ հենց էրեխեքի տժժալը: Իսկ եթե մարդը ներքինից հանդարտ, հանգիստ, բարի-բարյացակամ տրամադրություն ուտրամադրվածություն չունի, ամեն ինչից դժգոհ կլինի:

ՄՄՄՄՄ... բա ես գիտեի գիտեի մենք կրթական ծրագիր ենք իրականացնում, դու մի ասա տժժում ենք: Տես, գլխի չէի ընկել:

Ես կարծում եմ, որ իրենց աշխատանքը հավանող-սիրող մարդկանց մոտ հաջողվումա կրթական ծրագիրն էլ հավեսով, բարձր տրամադրությանբ, ջերմ, եռանդուն, թեթև ու ինչու չէ նաև տժժալով իրականացնել: Դա միայն նրանց պրոֆեսիոնալիզմից է խոսում: Իսկ մեդիաուրբաթ կազմակերպելը միայն առաջին հայացքիցա տենց հեշտ բան թվում: էրեխեքը շատ էին աշխատել, ու մենակ դա արդեն գնահատելիա:

Հա դե, մենք ինչ իմանանք: Ոչ կազմակերպել ենք, ոչ էլ գիտենք: Ի դեպ, երևանյան հորինված բարբառով մեկնաբանություն գրելն այդքան էլ մի տեսակ սոցիալիզմի կառուցմանը չի նպաստում:

Վահրամ ջան, արդեն ինձ թվումա անճնականացնում էս, խախտելով իմ ազատ արտահայտվելու իրավունքը: Ես այլևս ցանկություն չունեմ երկարացնելու, համարելով սա քո կողմից իմ անճի նկատմամբ կիբերբուլլինգի վառ օրինակա. Կարծեմ ինքդ էիր պատրաստվում խոսել միայն երևույթներից, այլ ոչ անճանցից: Այս դեպքում խոսելու կամ գրելու ոճից:

Սիրելի մարդիկ` դիմադիր և ընդդիմադիր, եկեք հիշենք շատ կարևոր մի բան. յուրաքանչյուր գործ, որ արժանանում է քննադատության, արդեն հաջողված է և շարունակելի ... Ժպտացեք... Շնորհակալություն և պաչիկներ...

Սիրով ամփոփենք: Խոսենք իրավունքներից: Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Սա ուղիղ մեջբերում ՀՀ գործող Սահմանադրությունից: Հոդված 27-ը Ձեզ չի արգելում արտահայտել սեփական կարծիքը, բայց մեկ այլ հոդվածով սահմանափակվում է այդ կարծիքի արտահայտումը, եթե այն որոշակի վիրավորանք է հասցնում մարդուն` տարբեր չափանիշներից ելնելով: Տվյալ դեպքում, Ձեր վերաբերմունքը հայերենի նկատմամբ իմ մշակութային իրավունքների ոտնահարում է: Ի դեպ, գոյություն ունի նաև mskh.am կայքից օգտվելու և մեկնաբանություններ գրելու կարգ: Շարունակենք: Ինչպես ասում էր մեր շատ ատելի Լենին պապիկը, կուսակցական պլենիումներից մեկում._<<Իմպերիալիստական արևմուտքի մեծագույն անընդունելի արժեքներից մեկն էլ պրոլետարիատի և ընդհանրապես հասարակության շարքերում դերերի ոչ ճիշտ վերաբաշխումն է>>:  Ինձ թվում էր թե, ես Լենինի հետ գաղափարական ընդհանրություններ չեմ կարող ունենալ, բայց արի ու տես, որ այս հարցում համաձայն եմ: Անցնենք առաջ: Խոսելով Ձեր դիտարկումների մասին, ես կրկին խոսում եմ երևույթի մասին, հասկանալի է, երբ բանավիճող կողմերից մեկը չի կարողանում բանավեճը տեղափոխել շահեկան դաշտ, պետք է սկսի այն անձնավորել և դիմացինին մեղադրել ինչ-ինչ հանցագործությունների մեջ: Այս դեպքում ծանր հանցագործության մեջ: Օրինակ Մեծ Բրիտանիայում, որտեղ, ի դեպ, մինչ այժմ չկա գործող Սահմանադրություն, կիբերբուլլինգի կամ կիբերմոբբինգի համար մարդուն դատում են մինչև 5 տարվա ազատազրկում: Իսկ ի՞նչ են նշանակում այդ տերմինները: Իհարկե, ես կարող էի ընթերցողին այս հարցում չլուսավորել, բայց ինչ անեմ, կոչումս մանկավարժ է: Կիբերբուլլինգ, կիբերմոբբինգ-դիտավորյալ վիրավորանք, սպառնալիքներ, զրպարտություն և այլ վարկաբեկող հաղորդագրություններ ժամանակակից կապի միջոցներով: Ինչպես տեսնում եք, Ձեր վերոնշյալ հայտարարությունը չի ներառում այս կետերից որևէ մեկը, հետևաբար պետք չի վեստեռնիզացված (Վեստեռնիզացիա-տերմինը  լայն կիրառություն է գտել Սամյուել Հանթինգթոնի <<Քաղաքակրթությունների բախում>> աշխատության մեջ, տե'ս նաև, <<Ո՞վ ենք մենք, ամերիկյան ազգային ինքնագիտակցության մարտահրավերներ>> աշխատությունը) բառարմատներով  փորձել ոչ ռացիոնալ դաշտ տեղափոխել դիմացինին: Իսկ ինչ մնում է այս բանավեճի ընթացքին, Մարինե ջան, ապա այն կարող էր և իսպառ չլինել, եթե Դուք ինքնակամ չորոշեիք հանդես գալ մեդիաուրբաթի կազմակերպիչների շահերից, որտեղ ի դեպ, խախտվեցին Կրթահամալիրում գործող այլ կարգեր ևս:

Հ. Գ. 1

Ինչ ասեմ, այսքան ժամանակում մի լավ հոդված կգրեի, բայց հաճելի էր Ձեր հետ քննարկել սույն խնդիրը:

Հ. Գ. 2

Բուն թեմա: Երբ որոշում ենք ներկայացնել Հախվերդյան, ապա առնվազն պետք է գերազանցել նրա ներկայացրածը, որ ունկնդրի համար լինի հաճելի: Դա նույն է, որ ես փորձեմ վերակերտել անմահ զինվոր Շվեյկի կերպարը: Դա կլինի դիլետանտություն:

Հ. Գ. 3

Եվ լույսն իջավ ականջիս: Կարդացեք այս վերտառությամբ իմ նախորդ հոդվածը Մարմարյա սրահի մասին և կտեսնեք, որ միայն վատը չէ, որ նկատում եմ:

Որպես մեդիաուրբաթ-համերգի կազմակերպիչ, իրավունք եմ վերապահում ինձ արտահայտել իմ սեփական կարծիքը, խառնվելով խոսակցությանը։ Նախ, որպես հարցի գլխավոր լուծում առաջարկում եմ , որ յուրաքանչյուր ոք քննադատություն հնչեցնի թեմաի շուրջ,եթե հասկանում է դրանից։ Տվյալ դեպքում թեման երաժշտությունն է ։ Վստահ չեմ, որ դուք ունեք այնքան երաժշտական գիտելիքներ, որ կարողանաք քննադատել պրոֆեսիոնալների աշխատանքը(«Նոր խումբ» հեռուստահաղորդման յուրաքանչյուր մասնակցի ելույթի վրա աշխատել են պրոֆեսիոնալներ)։ 
   Հետո ցանկանում եմ նաև ասել, որ նախագիծը սկսելուց սպասում էինք, որ « դրսից » կլինեն քննադատություններ, սակայն չէինք էլ կարող պատկերացնել, որ քննադատության առարկա կդառնանք հենց մեր կրթահամալիրի ուսուցիչների կողմից։ Կրկնում եմ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ։ Ուսուցչի վարքի միայն լավ օրինակն առավել օգուտ է աշակերտին, քան բազում դասերն առանց լավ օրինակի: Տվյալ դեպքում սովորողը առավել կաճեր, ու կհարգեր ուսուցչին, եթե նա սովորողի սխալը(իհարկե տվյալ դեպքում սխալ չեմ տեսնում) չդարձներ հանրության քննարկման առարկա, այլ փոխարենը առանձին խորհուրդներով ու նկատողություններով ուղղեր սովորողի աշխատանքի թերությունները։ Այսպիսով, նման տհաճ խոսակցություններից խուսափելու համար, թող ամեն մարդ զբաղվի իր գործով։ 
Սյուզի Մարգարյան համաձայն եմ ձեզ հետ, եթե քննադատում են, ուրեմն ստացվել է։ Մենք կշարունակենք նույն ոգով։ Սպասեք Արտ թիվիի նոր անակնկալներին։ :)))))

By Սուրեն Պողոսյան

Անձնապես Ձեզ չճանաչելով, բայց ճանաչելով շատ պրոֆեսիոնալ երաժիշտների, որոնց ցանկում ի դեպ Դուք չկաք, չեմ կարծում, թե լավ է, երբ մարդ ինքն իրեն կամ իր խումբը հռչակում է պրոֆեսիոնալ: Հոգեբանները կասեն` անձի շեշտվածություն: Թողեք գնահատողները գնահատեն: Մի սրտնեղեք: Մանկավարժական դասեր, երիտասարդ, Դուք չեք կարող տալ, քանի որ մանկավարժության մեջ կա մեկ մեթոդ` դա անհատի մեթոդն է: Եվ իմ վարքը, Դուք չէ որ պետք է գնահատեք, առավել ևս այն պարագայից ելնելով, որ իմ վարքում, չի կարող որևէ արգահատելի իրողություն դիտարկվել հատկապես այս պարագայում: Իսկ այժմ, մի կողմ թողնել ձևականությունները, ավելի կոնկրետ: Ես ունկնդիր եմ, որն իր անհատական աշխատաժամանակով պարտավոր էր լինել մեդիաուրբաթին: Այդ մեդիաուրբաթի արդյունքում Դուք ինձ ենթարկեցիք մշակութային բռնության: Նման երանգներ ես տեսել էի մի անգամ, Համզաչիման գյուղում, 2004 թվականին և ինձ թվում էր, թե այլևս, երբեք դա ինձ չի սպառնա: Իսկ այժմ զուտ մանկավարժական  խոսակցություն: Պարտադիր չէ, որ ցանկացած նախագիծ ստացվի, կարող է և լինեն վրիպումներ, պետք չէ դրանք ցավալի ընդունել: Դուք ներկայացել եք հանրային-կրթական տարածքում, ուստի և սպասեք հանրային գնահատականի: Մենք միասին անհատական ուսումնական աշխատանք չենք կատարել, որ ես իմ դիտարկումները ներկայացնեմ անհատական ընթացակարգով: Իմ դիտարկումների մեջ ես ազատ եմ արտահայտել կիրթ ձևակերպված կարծիքներ և գնահատականներ, ինչը չեմ կարող ասել որոշ կարծիքների մասին:  Կամ դուրսն ու ներսը որն է՞: Խորհուրդ կտամ ձեզ կարդալ իմ նախորդ հոդվածներից մեկը, որտեղ ես խոսում եմ մենքի ու նրանքի խնդրի մասին: Չկա ներս ու դուրս, օտար ու սեփական, կա հարգանքի արժանի հանդիսական, որի ծափահարությունների կարիքն ունեք Դուք: 

Հ. Գ. Ինչ-որ մի տեղից տեքստ բերելիս, կարելի նաև տառաչափեր փոխել, որ տեքստը ստացվի մի մարդու գրած: Սա հենց այնպես))

Պարոն Թոքմաջյան, չցանկանալով շարունակել վիճել Ձեզ հետ, սիրով հրավիրում եմ Ձեզ մեր մրցույթի հաջորդ գալահամերգին։ Հետևեք Արտ թիվիի հայտարարություններին, ստույգ ամսաթիվն իմանալու համար։ Կսպասենք Ձեզ առաջին շարքում տեսնելու նպատակով։ ։)))

By Սուրեն Պողոսյան

Շնորհակալ եմ հրավերի համար: Սիրով:

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.