• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տուրիզմը Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ճյուղերից մեկն անվանելն աբսուրդ է…

Վերջերս եղա Ծաղկաձորում և շատ լավ ժամանակ անցկացրեցի։ Մեր խումբն ամեն օր զբոսնում էր Ծաղկաձորում, ես էլ՝ նրանց հետ։ Զբոսնելով Ծաղկաձորում՝ արեցի հետևություններ ,որ քաղաքի անունը պետք է փոխել և դնել Ծախսաձոր, ինչու, որովհետև կարծում եմ,որ սովորական քաղաքացու համար այստեղ լավ հանգստանալը, շատ մեծ ծախս է, իդեպ վատ հանգստանալը՝ նույնպես։ Մեր հնարավորությունը եզակի էր: Ուսումնասիրելով Հայաստանի և մասնավորապես՝ Ծաղկաձորի տուրիզմը, հասկացա,որ տուրիզմը չի կարելի անվանել Հայաստանի տնտեսության զարգացման հինական ճյուղ։ Բայց Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս տուրիզմն իրոք դարձնել մեր տնտեսությանը առաջնակարգ հասույթ բերող ճյուղրից մեկը։ Ունենալով այսքան մեծ թվով մշակութային կոթողներ և հնություններ՝ մենք կարող ենք ամռանը,աշնանը,գարնանը ունենալ մեծ թվով զբոսաշրջիկներ, իսկ ձմռանը զբոսաշրջիկներին գրավող տուրիզմը կարող է լինել լեռնային տուրիզմը՝․օրինակ Ծաղկաձորում կամ Ջերուկում։

Անցած ամառ ես եղա Անդորրայում, որը համարվում է աշխարհի ամենափոքր պետություններից մեկը՝ընդամենը 90000 բնակիչ, որոնցից 25000-ը ապրում են մայրաքաղաքում։ Առաջին տեսքից Անդորրան իր բնությամբ և լեռներով նման էր Հայաստանին։ Բայց երբ շրջում էի փողոցներով, ականատես էի լինում զբոսաշրջիկների շատությանը։ Տարբեր երկրներից՝ մասնավորապես Եվրոպայից, Անդորրա գալիս էին զբոսաշրջիներ առևտուր անելու, քանի որ այն համարվում է Եվրոպայում լավագույն առևտրի գոտիներից մեկը։ Բայց շատ ցավոտ է, երբ տեսնում են, որ Հայաստանը, որը հարուստ է մշակույթով, չի կարողանում դառնալ զբոսաշրջիկների համար նպաստավոր վայր, այն ժամանակ, երբ Անդորրան չունի ոչ մի մշակութային կոթող կամ մշակույթի հետ կապ ունեցող վայր։ Պետք է Հայաստանը դարձնել լեռնային և էկոտուրիզմի երկիր, քանի որ մենք ունենք դրա համար բոլոր պայմանները։ Սիրենք և փայփայենք Հայաստանը։

Գևորգ Սայադյան, 11-րդ դաս.

Աղբյուրը: