• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Սեբաստիա» մարզահամալիրի ժամանակին գործարկումը ապահովելու մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,ընդառաջելով կրթահամալիրի հետևողական խնդրանք-առաջարկին, հանձնարարել է նախարարության շինարարական-արտադրական և ինժեներական ծառայություններին մինչև 2014թ. օգոստոսի 23-ը ներկայացված նախագծով գործարկել «Սեբաստիա» մարզահամալիրի բացօթյա խաղադաշտերը: Սա ենթադրում է կրթահամալիրի աշխատողների, սովորողների, բարեկամների ջանքերի համախմբում, աշխատողների և սովորողների մասնակցություն շինարարական-բարելավման աշխատանքներին: Այդ նպատակով.

  1. կոչով դիմում եմ.
  2. հրապարակում եմ բացօթյա լողավազան-լողափի առաջարկը.
  3. բացօթյա խաղադաշտերի գործարկման աշխատանքների համակարգողներ եմ ճանաչում փոխտնօրեն Ռուդիկ Սահակյանցին և «Սեբաստացիներ» հիմնադրամի տնօրեն Առնոլդ Բլեյանին՝ իր համաձայնությամբ.
  4. Արտյոմ Խաչատրյանին պատասխանատու եմ ճանաչում ոռոգման նոր ցանցերի գործարկման և խնդիր դնում այն ավարտել մինչև 2014թ. օգոստոսի 1-ը.
  5. բացօթյա խաղադաշտերի շինբարելավման աշխատանքների կազմակերպիչ-պատասխանատուներ եմ ճանաչում.
  • Ռուբեն Բաղդասարյանին՝  ֆուտբոլի դաշտի
  • Անդրանիկ Մանուչարյանին, Նարինե Եղյանին՝ վոլեյբոլ-բասկետբոլի դաշտի, ռազմամարզական ավանի
  • Նաիրա Հարությունյանին, Ալինա Թումասյանին՝ թենիսի կորտերի:

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան