• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թուրքիայում Հակոբ Պարոնյանի գիրքն ընդգրկվել է ամառվա լավագյուն գրքերի ցանկում

Թուրքական «Հյուրիյեթ» թերթը կազմել է այն գրքերի ցանկը, որոնք պետք է կարդալ այս տարվա ամառային արձակուրդների ընթացքում: Ցուցակում ընդգրկված է  Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ»  գիրքը: Ստեղծագործության բովանդակության հակիրճ նկարագրության մեջ նշվում է, որ այն լավագույն դեղամիջոցը կլինի նրանց համար, ովքեր ստիպված են իրենց ամառային արձակուրդն անցակացնել Ստամբուլում: «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ»  գիրքը երգիծանքով պատմում է Ստամբուլի 34 թաղամասերի հասարակական և բակային կյանքի, հայ հասարակության խնդիրների հանդեպ հայ  ղեկավարների անտարբերության, հարուստ-աղքատ տարանջատման ստեղծած հակասության մասին: Պարոնյանը կօգնի, որպեսզի այլ աչքով նայեք  քաղաքի անցյալին, որը կորցրել է իր գույները, ուրվագիծը, կերպարը, անգամ իր ժողովուրդների մեծ մասին»,- գրված է նկարագրության մեջ:

Ermenihaber.am