• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր հունիսյան ստուգատեսների այս տարվա խորհուրդը

Երաժշտական` «Ռեզոնանս», թատերական` «Կատարսիս», Կինո-ֆոտոյի` «Մեկ կադր», թարգմանչական և «Բանգլադեշյան պլեներ»: Սրանք էին այս տարվա հունիսյան ստուգատեսները, որոնցից յուրաքանչյուրն ուներ հետաքրքրությունների իր շրջանակը, մասնակիցների իր ընտրանին: Օրինակ, ես միշտ էլ առանձնահատուկ հետաքրքրություն  եմ ցուցաբերել թարգմանչական ստուգատեսին, քանի որ այն լիովին համահունչ է ամբողջ տարվա իմ գործունեությանը, ակումբային աշխատանքին: Հետաքրքրությունների շրջանակով պայմանավորված իրենց գործունեության ոգուն համահունչ ստուգատեսների ընտրություն են կատարել նաև այլ բնագավառների դասավանդողներն ու սովորողները, սակայն այս տարվա ստուգատեսները ունեցան նաև մեկ ընդհանուր անուն` «Բանգլադեշյան պլեներ»: Որքանո՞վ էր այն իմը և բոլորինը: Ինչու՞ է իմ ստուգատեսի ընդհանուր անունը «պլեներ», որը ֆրանսերեն բառ է և նշանակում է «բացօթյա նկարչություն»: Ի՞նչը կարող էր արդարացնել տարբեր ուղղությունների ստորադասումը պլեներին: Պլեներն իր բնույթով կապված է դրսի հետ, բնության հետ, այլ մարդկանց հետ: Նա պարտադրում է թողնել պատերով շրջապատված քո հարազատ տարածքը ու շփվել, սեր ու բարեկամություն տարածել այլ տարածքներում: Միայն սիրո ու բարեկամության տարածումը կարող էր շահեկանորեն ստորադասել իմ սիրելի ստուգատեսը` թարգմանչականը: