• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2013-2014 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման մասին

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի «2013-2014 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին» 2014թ մայիսի 8-ի թիվ 492-Ա/Ք հրամանը, կրթահամալիրի 2013-2014 ուսումնական տարվա պլանները` 2013-2014 ուստարվա 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման նպատակով.

  1. կրթահամալիրի հանրակրթական հաստատություններում ստեղծել քննական կենտրոններ և նշանակել ղեկավարներ.
  • ավագ դպրոց-վարժարանում. ղեկավար՝ Գևորգ Հակոբյան, օգնական՝ Լիլիթ Գասպարյան.
  • գեղարվեստի ավագ դպրոցում. ղեկավար՝ Լուսինե Մանուկյան, օգնական՝ Գայանե Առաքելյան.
  • քոլեջ-արհեստագործական ավագ դպրոցում. ղեկավար՝ Արտյոմ Խաչատրյան, օգնական՝ Նարինե Պողոսյան.
  • միջին դպրոցում. ղեկավար՝ Մարիետ Սիմոնյան, օգնական՝ Անի Տեր-Արսենյան.
  • Հիմնական դպրոցում. ղեկավար՝ Գոհար Բալջյան, օգնական՝ Լարիսա Գևորգյան.
  • Գեղարվեստի կրտսեր դպրոցում. ղեկավար՝ Արմինե Թոփչյան, օգնական՝ Ծովինար Սարգսյան.
  • Դպրոց-պարտեզում. ղեկավար՝ Տաթև Բլեյան, օգնական՝ Անուշ Հովհաննիսյան.
  • Նոր դպրոցում. ղեկավար՝ Կարինե Պետրոսյան, օգնական՝ Արմինե Տեր-Արսենյան.
  1. քննական կենտրոնների ղեկավարներին՝ ղեկավարվելով 2014թ. մայիսի 8-ի թիվ 492-Ա/Ք և 2012թ. մայիսի 3-ի թիվ 388-Ն հրամաններով, ընդունել ի գիտություն ՀՀ ԿԳՆ հաստատած՝ գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակացույցը մինչև մայիսի 21-ը հաստատել.
  • 2013-2014 ուստարվա 2-րդ կիսամյակի և ուստարվա արդյունքների ամփոփման ժամանակացույցը.
  • քննական հանձնաժողովների կազմերը.
  • առարկայական խորհրդատվությունների ժամանակացույցը.
  1. կրթահամալիրի գնահատման ծառայության ղեկավար Լուսինե Ալեքսանյանին՝
  • mskh.am-ի «Քննական կենտրոն» էջում օպերատիվ տեղադրել հրամանում հիշատակված հիմքերը, աշխատանքներին վերաբերող տեղեկությունները, արդյունքները.
  • համակարգել 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման միասնական կարգի և մայիրենի լեզվի, մաթեմատիկայի առաջադրանքների մշակումը.
  1. Գոհար Բալջյանին, Տաթև Բլեյանին, Արմինե Թոփչյանին, Կարինե Պետրոսյանին՝  4-րդ դասարանում գիտելիքների ստուգումը կազմակերպել  ստուգման միասնական կարգով և առաջադրանքներով.
  2. հիշեցնում եմ քննական կենտրոնների ղեկավարներին, որ փոխադրական, ավարտական և պետական ավարտական քննություններին մասնակցելու իրավունք ստանում են այն սովորողները, ովքեր 2013-2014 ուստարվա ուսումնառության պայմանագրով նախատեսված ուսումնական առաջադիմության և ուսումնական ծառայությունների համար վճարման պարտքեր չունեն կիսամյակների և ուստարվա արդյունքներով. միջին և ավագ դպրոցների գրասենյակների ղեկավարներին՝ անհատապես զգուշացնել շրջանավարտի ծնողին (օրինական ներկայացուցչին), որ ուսումնառության պայմանագրերով նախատեսված վճարներն ամբողջությամբ պետք է կատարել մինչև 2014թ. մայիսի 23-ը.
  3. 9-րդ և 12-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա վերջին պարապմունքի օր համարել մայիսի 23-ը՝ անցկացնելով «Վերջին դաս» արարողությունը.
  4. գրասենյակների ղեկավարներին՝ հրամանին 24 ժամվա ընթացքում անհատապես ծանոթացնել յուրաքանչյուր 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանցու և նրա ծնողին (օրինական ներկայացուցչին):

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան