• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրացերենի բաց դաս Վրաստանի դեսպանի հետ միասին

Այսօր ապրիլի14-ին ամբողջ Վրաստանում նշվում է վրաց լեզվի պետական տոնը: Ամեն տարի կրթահամալիրում այս օրը նշվում է մեծ տոնախմբությամբ, Վրաստանից գալիս են շատ հյուրեր, վրացական երգի և պարի խմբեր: Այս տարի կրթահամալիրում վրացերենի տոնը նշվեց ապրիլի 4-ին, իսկ ապրիլի 14-ին կրթահամալիրում կազմակերպվեց վրացերենի բաց պարապմունք, որին ներկա էին Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատողները դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի գլխավորությամբ: Վրասախոսների ակումբի սովորողներս վրացերեն լեզվով ներկայացրեցինք մեր կայքի վրացերեն էջը, Վրացախոսների ակումբի բլոգը, «Դպիրի» վրացերեն էջը: Վրացերեն ներկայացրեցինք մեր կողմից իրականացրած նախագծեր: Դեսպանն շատ էր հավանել մեր կրթահամալիրը ու մեր վրացախոսների ակումբը: Ես Նարեկի հետ միասին ներկայացրեցի Շոթա Ռուսթավելի նախագիծը: Դեսպանն ասաց, որ ուզում է նվերներ տալ այն սովորողներին, ովքեր լավ են սովորում: Առաջին մրցանակն ինձ հասավ (ինքս էլ չէի սպասում), որը շատ պարտավորեցնող է, պետք է ավելի ու ավելի լավ սովորեմ: Դասը լավ անցավ. դեսպանն իր ոգևորությունը արտահայտեց, խոսեց հայ և վրացի ազգերի դարավոր բարեկամության մասին, նշեց, որ այդ բարեկամության իսկական շարունակությունը սա է: Տիար Բլեյանն էլ իր հերթին ներկայացրեց Կրթահամալիրում վրացերենի դերի մասին, ուսումնական տարբեր նախագծերի և ուսումնական ճամփորդությունների մասին, որոնք ամրապնդում են հարևան երկրների կապերը: Շատ շնորհակալ եմ իմ ընկեր Ռինայից, նրա շնորհիվ մենք հիմա գիտենք համարյա ամեն ինչ Վրաստանի մասին և կարող ենք շփվել վրացերեն: