• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական աշխատողների գարնանային դպրոցի արդյունքներ և ամառային դպրոցի ծրագրի նախագիծ.

  1. Դասավանդողների գարնանային դպրոցի արդյունքներ

Մարտի 24-29-ը կրթահամալիրում սկսվեց ուսումնական արձակուրդ և՛ սովորողների, և՛ դասավանդողների համար: Սովորողների, դասավանդողների 5 խումբ աշխատում էր Թբիլիսիում՝ կինո-ֆոտո գործի, էկոլոգների, վրացերենի խորացված ուսուցման սովորողների մասնագիտական փորձառություն, գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները  «Բարև, պարոն Պիկասո» նախագծով, «Երաժշտական լաբորատորիա» ակումբը համերգային ծրագրով:
Դասավանդողների գարնանային դպրոցում ընդգրկված էին  դասավանդողների մարզակումբները, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ամենօրյա պարապմունքներ, կրթական ծրագրերի մշակում-քննարկում, «Դպրոցական բակը՝ կրթական պարտեզ» նախագիծը, գարնանային մաքրության աշխատանքներ ուսումնական տարածքներում (տե՛ս «Սեմինարներ» ենթաէջ)
Գարնանային դպրոցին մասնակցում էին կրթահամալիրում վերապատրաստվող մասնագետները: Դպրոցի աշխատանքը հետաքրքրել էր նաև Ֆրանսիայի Լիոն քաղաքի մասնագիտական ուսումնական քոլեջի տնօրեն Ֆիլիպ Բիենին:

Դասավանդողների, սովորողների տարբեր խմբեր մասնակցել են. 
- Ֆրանս-հայկական քոլեջում կազմակերպված «ՖՀՄՈՒԿ-ը՝ դու ես» թերթի շնորհանդեսին 
- ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի և Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի կազմակերպած «Աուտիզմով երեխաների ինտեգրումը հանրակրթական դասարաններ» թեմայով սեմինարին
-Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կազմակերպված «Երևանի միջնադարյան որոշ եկեղեցիների շուրջ» քննարկումնեին  

-ԿԾԿ ԾԻԳ-ի կազմակերպած հայոց լեզու և հայագիտություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և մաթեմատիկա առարկաների էլեկտրոնային կրթական նյութերի մշակմանը նվիրված` միջին և ավագ դպրոցների համար նախատեսված ժողով-քննարկմանը 
-Այցելություն Երևանի թիվ 2 հատուկ դպրոց
-«Կոնգրես» հյուրանոցոցում «Բարև» ՀԿ-ի «Ուսուցիչների մասնագիտական  զարգացման և կրթության բովանդակության գնահատումը Հայաստանում» ներկայացմանը:
-«Վեմ» ռադիոյի «Ծնողական ժողով» հաղորդաշարի «Ի՞նչ է դժվարացնում ուսուցչի աշխատանքը, ինչպե՞ս օգտակար լինել նրան» հաղորդմանը:
Մարտի 28-ին, 29-ին հայտարարված էր հայրենագիտական ճամփորդությունների օրեր: «Վերելք դեպի ձյուները» նախագիծը հետաձգվեց, քանի որ ձյուները իջան դեպի մեզ: 

Դասավանդողների մասնակցությունը դպրոցին գրանցել են դպրոցների գրասենյակները:

  1. Դասավանդողների ամառային դպրոցի ծրագրի նախագիծ

Հունիսի 23-27

2013-2014 ուստարվա ամփոփում

  • Մանկավարժական աշխատողների, ակումբների, դպրոցների ղեկավարների հաշվետվությունների հրապարակում-քննարկում
  • Հետազոտական լաբորատորիայի հաշվետվություն
  • Գնահատում

2014-2015 ուստարվա նախապատրաստում

  • Ուսուցումը 2014-2015 ուստարում կրթահամալիրի դպրոցներում. մշակումներ
  • 2014-2015 ուստարվա ուսումնական օրացույցը
  • Ընդունելություն
  • Մասնագիտական վերապատրաստումներ 
  • Կրթահամալիրը՝ վերապատրաստումների կենտրոն (հանրակրթական հաստատությունների հայտերով)
  • Երգչախմբի պարապմունքներ, մարզական, արշավական, երաժշտական, պարային պարապմունքներ

 «Հայրենագիտական հունիս». ուսումնական ճամբարներ. «Կարդում ենք Տերյան Գանձայում», «Կարդում ենք Չարենց Կարսում», Կարդում ենք Թումանյան Լոռիում»
Փոխանակման ծրագրեր