• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

«Թբիլիսի-Երևան մշակութային համագործակցություն» նախագծով Թբիլիսիի թիվ 1 արվեստի դպրոցի սովորողներիև ուսուցիչների խումբը (10 սովորող, 8 ուսուցիչ) նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը հյուրընկալվելու է կրթահամալիրում (հավելված 1): Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. Խմբի ընդունելության պատասխանատու ճանաչել Լուսինե Մանուկյանին, հյուրընկալման պատասխանատու` Գայանե Առաքելյանին, Ռինա Շագինյանին, Գեղարվեստի ավագ դպրոցի և վրացերենի ակումբի սովորողներին.
  2. խմբի գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան.
  3. հաստատել Լուսինե Մանուկյանի ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված 2)․
  4. սնունդը՝ նախաճաշը և ընթրիքը, յուրաքանչյուրին 300 դրամի չափով (Դպրոց-պարտեզում), ճաշ՝ յուրաքանչյուրին 500 դրամի չափով (Գեղարվեստի դպրոցում).
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

 

                Կրթահամալիրի տնօրեն՝                      Ա. Բլեյան