«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում, թարգմանություններ են կատարվել վրացերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից, անգլերենից, իտալերենից, լեհերենից և իսպաներենից։
19-20-րդ դարերի համաշխարհային գրականության մեծերի գործերը թարգմանել են հայ գրողներ Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը , Հովհաննես Մասեհյանը, Խաչիկ Դաշտենցը, Ա. Չոպանյանը։ Մ. Մամուրյանը, Հ. Հովհաննիսյանը, Ե. Չարենցը և ուրիշներ։
Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին։ Այն հիմնականում առնչվում է Սուրբ Ջերոմի՝ 4-5դդ. հռոմեացի քրիստոնյա գիտնականի հետ: