• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մարդ - արժեքը ժամանակից դուրս

Այսօր, սեպտեմբերի 18-ին, ժամը `13:00-ին կրթահամալիրի Մայր դպրոցում կրկնակի տոն էր: Բացվեց «Հակոբ Հակոբյանի» անվան ֆիզիկայի լաբորատորիան՝ տեխնիկայի ստեղծագործության կենտրոնը՝ կառուցվածքային նոր ու լուսավոր լուծումներով, հրաշալի տրամադրությամբ ... Աշխարհահռչակ աստղաֆիզիկոսի ՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան տոնը լավագույն առիթն էր ներկայացնելու իր արժանի աշակերտին՝ Հակոբ Հակոբյանին: Սովորողների խանդավառ ու պրպտող հայացքները պարզորոշ ասում էին, իրենք էլ կօգտագործեն ֆիզիկայով ստեղծագործելու նորաբաց լաբորատորիան, որ գործով կապացուցեն սերն ու հարգանքը Հակոբ Հակոբյանի նկատմամբ:

Քոլեջ

Տեքստը՝ Անի Ավդալյանի

Նկարները՝ Թորոսյան Էլենի