• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրը պատրաստվում է նոր ուսումնական տարվան

Կրթահամալիրի մեդիակենտրոնը, որը նաև դպրոցների 2013-2014 ուսումնական տարվա ընդունելության կենտրոնն է, բոլոր օրերին բաց է։ Այստեղ աշխատում են 2013-2014-ի ուսումնական նախագծերը քննարկող ուսուցիչները, ամառային ճամբարներին պատրաստվող սովորողներն ու ջոկատավար-ղեկավարները, լինում են կրթահամալիրի հյուրերը։

Շաբաթ օրը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ու կառավարման խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը Մեդիակենտրոնում մեկ ժամի չափ քննարկեցին 2013-2014 ուստարում կրթահամալիրում, կրթահամալիրի դպրոցում ուսուցման կազմակերպման հարցերը։