• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ`Վասպուրական աշխարհ

Նկարագրություն: 
Վասպուրական աշխարհ: Վաս՝ մեծ, մեծամեծ, պուր՝ որդի, կան՝ երկիր (ըստ վանեցու` քյան), այսինքն՝ Վասպուրական՝ երկիր որդվոց մեծամեծաց: Հայոց առաջին մայրաքաղաքը եղել է Վանը: Վանա լճի ափին գտնվող քաղաքը հիմնել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Առաջինը: Քաղաքը սկզբում կոչվել է Տուշպա: Ունեցել է նաև այլ անվանումներ`Բիայնա, Երվանդավան, Շամիրամակերտ, Վանտոսպ և այլն: Վանա լճի մակերեսն է 3760 կմ քառակուսի, ամենալայն հատվածի երկարությունը 51 կմ է, երկարությունը՝ 119 կմ, ամենամեծ խորությունը՝ 145մ: Վանա լճի հայելին մոտ 2,5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց: Լիճը սկիզբ առնող գետեր չունի, ունի 4 թափվող գետ: Կտուց կղզի, Սուրբ Կարապետ եկեղեցի (ժողովուրդը նաև Չարխափան է անվանել), մի հրաշալի կառույց՝ կառուցված սպիտակ և սրճագույն խլաթի քարից, իսկ գմբեթը՝ սպիտակ տուֆից: Բերկրի´, չքնա´ղ Բերկրի: Բառեր չկան, բոլոր խոսքերն ավելորդ են: Խոսելու, իրար լսելու հնար էլ չկա: Դրախտային անկյուն, ջուր ու կանաչ, կանաչ ու ջուր, ճոճվող մի կամուրջ, չորս կողմը՝ բարձր ժայռեր: Վան, 27.06.2014թ.