• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոց-վարժարանի սովորողը 2013-2014 ուստարում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (այսուհետ՝ կրթահամալիր) ավագ դպրոց վարժարանի (այսուհետ՝ դպրոց) 10-12րդ դասարնի սովորողը ( այսուհետ՝ սովորող) սահմանված կարգով դպրոցի հետ պայմանագիր կնքած սովորողն է, ով.

  • ունի բավարար առողջություն՝ դասերից չբացակայելու, պարտիզպանական աշխատանք կատարելու, ուսումնական և հայրենագիտական ճամփորդություններին, ճամբարներին մասնակցելու համար (հատուկ պայմանների կարիք ունեցողների համար ապահովվում են համապատասխան պայմանները).
  • ունի սահմանված պահանջներին բավարարող անձնական նոթբուք (նեթբուք). դասին ներկայանում, տանը և դպրոցում օգտագործում է դա.
  • գիտի և օգտագործում է սովորողի համար կրթահամալիրում որոշված համակարգչային ծրագրերը.
  • ունի ուսումնական բլոգ (անձնական կայք) և ուսումնական գործում այն կիրառում է սահմանված կարգին համապատասխան.
  • կատարում է ուսումնական դասընթացների ծրագրերով նախատեսված նախագծերը.
  • մասնակցում է դպրոցի սովորողների ինքնակառավարման աշխատանքներին.
  • ընտրում և մարզվում է որևէ մարզական ակումբում.
  • ընտրում և մասնակցում է կրթահամալիրի որևէ ակումբի աշխատանքին:

11-12-րդ դասարանցիների հետ ուսումնառության պայմանագիրը շարունակվում է, եթե սովորողը չունի ակադեմիական և ֆինանսական պարտք, ունի և ուսումնական նպատակների համար օգտագործում է ուսումնական բլոգը, ներկայացնում է կրթահամալիրում (ֆիզիկական և մեդիա) իր կատարած աշխատանքները, ինչով համոզում է իր կապվածությունը կրթահամալիրին: Այս դասարաններ նոր ընդունվողների համար տրվում երկու ամիս ժամանակ, ներկայացվող պայմաններին համապատասխանելու համար:

10-րդ դասարան ընդունվողներին մեկ կիսամյակ ժամանակ է տրվում նշված պայմաններին համապատասխանելու համար: