• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջարկում եմ կարդալ: Մենք ենք, մեր սարերը

«Այս գյուղը հազար թելով կապված է աշխարհին. հեռախոսով, հոսքագծով, փոստով, բրդի, մսի, յուղի մթերմամբ, կոոպերացիայի խանութով, ուսուցման ծրագրերով»:

Իր «Մենք ենք, մեր սարերը» վիպակում Հրանտ Մթևոսյանը նկարագրել է մի գյուղ, մի կոնկրետ միջադեպ, բայց այնպիսի տպավորություն է, որ ամբողջ Հայաստանն է նկարագրել: 

Այս ամառ ձեզանից շատերը կգնան գյուղ՝ տատիկին և պապիկն այցելելու: Հենց այդտեղ դուք կզգաք իրական Հայաստանի կոլորիտը, համն ու հոտը: Իսկ նրանք, ովքեր կմնան քաղաքում, նույն տպավորությունները կարող են ստանալ «Մենք ենք, մեր սարերը» վիպակից: Դա իհարկե չի նշանակում, որ նրանք, ովքեր կգնան գյուղ, չպիտի կարդան: Կարդացեք, նոր գնացեք կամ գնացեք, բայց էլի կարդացեք:

Բարի ընթերցում:

Կարդալուց հետո կարող եք դիտել նաև ֆիլմը: