• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի 2013թ. հունիսյան ստուգատեսների և «Էկոտուր 2013» ամենամյա երրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրների էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարը Բյուրականի սկաուտական ճամբարում կազմակերպելու մասին

Կրթահամալիրը Բյուրականի սկաուտական ճամբարում 2013թ. հուլիսի 1-5-ը կազմակերպում է 2013թ. հունիսյան ստուգատեսի և «Էկոտուր 2013» ամենամյա երրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրների էկոլոգիական, հայրենագիտական, ուսումնահետազոտական ճամբարը։ Այդ նպատակով.

  1. հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. ճամբարի ղեկավար նշանակել Հերմինե Անտոնյանին, նախագծերի համակարգող` Գայանե Առաքելյանին և Ռիմա Երեմյանին, օգնականներ՝ Լուսինե Սարգսյանին, Անահիտ Եղյանին, Սյուզի Հակոբյանին, Հայկուհի Հովհաննիսյանին և Քրիստինե Սահակյանցին.
  3. Հերմինե Անտոնյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի աշխատակարգը (հավելված 2), Հասմիկ Նալբանդյանի ներկայացմամբ՝ «Էկոտուր 2013» ճամբարի ծրագիրը (հավելված 3).
  4. մասնակիցների մեկնումը` հուլիսի 1-ին, ժամը 9:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան-Բյուրական երթուղով, վերադարձը՝ հուլիսի 5-ին, ժամը 16.00-ի սահմանում Բյուրական-Աշտարակ-Երևան երթուղով.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել 604 ՍՏ 65 ԿՎԶ, Գազել  20 00 Տ և  43 83 Տ մակնիշի մեքենաներով, վարորդ` Սամվել Սերոբյան (հեռ. 094 72 87 27), Արայիկ Պողոսյան (հեռ. 093 75 19 84) և Սուրեն Արզումանյան (հեռ. 091 06 16 70).
  6. Փորձարարական մանկավարժության ծրագրեր հանրակրթությունում» ծրագրի միջոցներից մասնակից սովորողներին հատկացնել 10.000-ական դրամ (ընդամենը 440.000 դրամ)` որպես մրցանակ.
  7. Հերմինե Անտոնյանի հայտով մասնակիցներին տրամադրել.
  • Պրոյեկտոր
  • Նեթբուք – 3 հատ
  • Ուժեղացուցիչ – 2 հատ
  • Գրքեր
  • Սպորտային խաղերի պարագաներ
  • Դրոշ

8. հրամանին ճամբարի պատասխանատուների միջոցով անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

 
  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon havelvats_1.pdf102.46 KB
PDF icon havelvats_2.pdf107.16 KB
PDF icon havelvats_3.pdf106.72 KB