• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Թափոնի վերաօգտագործում. ամառային թևնոցներ

Նկարագրություն: 
Ամառային դպրոցում, ճամբարային մահանայի տակ հավաքված մի խումբ սովորողներ հետ կազմակերպեցինք թափոնով աշխատանք: Այս անգամ որպես աշխատանքային անպիտան-նյութ ընտրել ենք պոլիէթիլենային շշերը և կտորների մնացորդներ (այդ թվում բատիկա աշխատանքների կողային ավելցուկ կտորներ): Շշերը շրջանաձև կտրատել ենք, վրան բարակ երիզով լաստ-լաստ շար տվել կտորի երիզը: Փաթաթելով կտորն ամբողջ շշի օղակով մեկ՝ ծայրերն ամրացրել ենք տաք սոսնձով: Այս հեշտ-մատչելի-արագ եղանակը մի տեսակ հիանալի հնարավորություն է թևնոցներ ստանալու, նվիրելու կամ էլի մի բան անելու համար: Այն կարելի է կրկնել գունավոր-հաստ թելերով, ծղոտով, միագույն կտորի դեպքում այն կարող է նաև ոճավորվել կոճակներով ու այլ կենցաղային մանր իր-ավելցուկներով: Արդյունքում հետաքրքիր, արդյունավետ հուշանվեր-թևնոցներ:

Կարծիք

Մեր անընդհատ Անին: Կեցցես: Համբուրում եմ:

 

Անի ջան, մեր ճամբարականները շատ ոգևորված էի իրենց գործունեությամբ ու դրա արդյունքներով:

Ա՜ն, էս ինչ հրաշալի գաղափար է, ընդօրինակեցի, անպայման կգործածեմ իբրև նվեր: ԱՆչա՜փ շնորհակալ եմ: :)

 

 

Կարծիք ավելացնել