• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արդյունավետ վերապատրաստում

Կրթահամալիրում մի քանի շաբաթ է անցկացվում էր Smart notebook ծրագրով վերապատրաստման դասընթաց: Այսօր այդ դասընթացի ավարտական հանդիպումն էր: Մասնակիցները ներկայացրին իրենց աշխատանքները, որոնք ստեղծել էին smart ծրագրով:  Այդ դասերը, որոնք մասնակիցները ներկայացնում էին, արդեն հասցրել են փորձարկել  իրենց դասարաններում:

Վերապատրաստում անցած դասատուներին վկայականներ հանձնեց  տիար Բլեյանը: Վաղարշապատի դպրոցի տնօրենն իրենց դպրոցի անունից շնորհակալություն հայտնեց տիարին սեմինարը կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: Բոլորն էին շնորհակալություն հայտնում: Տիար Բլեյանը ողջույնի իր խոսքում ասաց, որ ծրագիրն այսքանով չի ավարտվում, այլ միայն սկսվում է: Նա հրաժեշտ տվեց՝ կրկին հանդիպելու ակնկալիքով:

Սեմինարին մասնակցել են հանրապետության տարբեր դպրոցներից 17 ուսուցիչներ:  Ընկեր Նաիրան ասաց, որ մեր դպրոցից նրանց դասավանդել են երեք ուսուցիչներ:

Վերապատրաստումն անցած ուսուցիչները  շատ գոհ են դասավանդողներից, ինչպես նաև ծրագրից ու իրենց սովորածից:

Մենք առաջարկեցինք, որ մեզ տեղյակ պպահել, երբ իրենց մոտ բաց դասեր կկազմակերպեն, որ այդ մասին էլ պատմենք ձեզ:

Սաթենիկ Սողոյան

Info-mskh  ակումբ