• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության կենտրոն»

Կրթական փոխանակումներ ծրագրի շրջանակներում համագործակցություն  ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների  և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան մասնաճյուղի  հետ

Տևողությունը`1 ամիս

Նախագծի նպատակը ևխնդիրները

Սովորողներին հնարավորություն է ընձեռվում լինելուհնագիտական հուշարձանի տարածքում, ծանոթանալուհուշարձանի, նրաուսումնասիրության պատմությանը, մասնակցելուպեղումների, մասնակից դառնալուգտածոների մաքրման, ամրակայման, վերականգնման աշխատանքների, կատարել ֆոտո պլեներներ, համատեղ ստեղծել  հուշարձանների վիրտուալ մակետներ, իրականացնել տարածքի էկոդիտարկում, էկոլոգիական վիճակի ուսումնասիրում, խնդիրների հանրայնացում, ուսումնական մեդիափաթեթներ, տալ ապագա մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, սովորող-թանգարան-կրթական ծրագրեր կապի ստեղծում:

Առաջին փուլ- ապրիլի 18` հուշարձանների պահպանության միջազգային օր

Տևողությունը՝ 2 օր (մոտակա շաբաթ-կիրակի օրերը) - այցելություն արգելոց-թանգարան, ծանոթացում տեղաքին, էկոլոգիական վիճակին, համեմատել արդի և պալեոէկոլոգիական իրավիճակը,  ծանոթանալ հուշարձանի և նրա ուսումնասիրության պատմությանը: Արգելոցի տարածքում իրականացնել  էկոլոգիական, բարեկարգման և մաքրման աշխատանքներ:

Երկրորդ փուլ

Տևողությունը՝ 1 օր– Մեծամորի հնագիտական արշավախմբի հետ համատեղ մասնակցություն Մեծամորի դամբարանադաշտի մաքրման և պեղման աշխատանքներին:

Տարածքի` Այղր լճի, Մեծամոր գետի և հարակից լանդշաֆտի էկոհամակարգի ուսումնասիրում, վիճակի գնահատում (ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2013 թ. Ջրի տարվա շրջանակներում):

Երրորդ փուլ

Տևողությունը 3 օր- Գտածոների մաքրման, ամրակայման, վերականգնման աշխատանքներ ՊՈԱԿ-ի վերականգնմանլ աբորատորիայի և Կրթհամալիրի խեցեգործության խորացված ուսուցման խմբի սովորողների հետ համատեղ:

Չորրորդ փուլ

Տևողությունը 3 օր– Պեղված հուշարձանի (դամբարանադաշտի մի հատված, առանձին դամբարաններ) վիրտուալ մակետների ստեղծման աշխատանքներ  ՊՈԱԿ-ի ճարտարապետի և Կրթահամալիրի ՏՀՏ մասնագետի և սովորողների խմբի  հետհամատեղ:

Հինգերորդ փուլ - ավարտ 
Մայիսի18. Թանգարանների միջազգային օր-թանգարանային գիշեր, մայիսյան ստեղծագործագործական հավաք

Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում խմբերի աշխատանքների ամփոփում.

  • ցուցադրություններ կատարած աշխատանքների մասին
  • ֆիլմեր
  • ֆոտոպատումներ
  • «Դասարան անիվների վրա» նախագիծ
  • համագործակցություն «Տիեզերք» ակումբի հետ` կինոէլեկտրիումներ, գիշերային դիտումներ աստղադիտակով

Ակնկալվող արդյունքներ

  • տարաբնույթ ուսումնագործնական  աշխատանքների միջոցով կրթահամալիրի 14-17 տարեկան սովորողները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայկական լեռնաշխարհի հնագույն պատմությանը, տարածաշրջանի պատմաաշխարհագրությանը
  • կծանոթանան պալեո և արդի էկոլոգիական խնդիրներին
  • կդառնան թանգարանի և հուշարձանի բարեկամ
  • շփվելով տարբեր մասնագետների հետ` կծանոթանան նոր մասնագիտությունների, կստանան մասնագիտական կողմնորոշում
  • թանգարանում իրականացվող կրթական ծրագրերը կհայտնվեն հանրության ուշադրության կենտրոնում
  • արգելոց - թանգարանը կարող է դառնալ ուսումնագործնական աշխատաների և նախագծերի գործընկեր
  • կրթահամալիրը իր տարաբնույթ ուսումնահետոզոտական, գործնական, հայրենագիտական, էկոլոգիական աշխատանքները, նախագծերը կարող է իրականացնել ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի արգելոցներ, արգելոց-թանգարաններև Պատմական միջավայրի պահպանության 11 մարզային ծառայությունների հետ համատեղ

Ծրագրի ողջ ընթացքը լուսաբանվելու է Կրթահամալիրիև ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքերում, սովորողների բլոգներում, սոցիալական ցանցերում, տարբեր լրատվամիջոցներում:

Նախագծի հեղինակներ` 

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի էկոլոգիայի և աշխարհագրության դասավանդող  Մարթա Ասատրյան
  • ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Արտավազդ Զաքյան