• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սոցիալ-մշակութային մարդաբանություն

Ուսումնական պլանում դասընթացի ներառման առաջարկ

 

Առաջարկում եմ 10 և 11-րդ դասարաններում ներառել նոր, սովորողների ընտրությամբ առարկա: Այն այս ուսումնական տարում` որպես ծրագրի փորձարկում, մինչև օգոստոս ուղղված կլինի հավասարապես 10 և 11-րդ դասարանների սովորողներին: Իսկ նախնական արդյունքներից հետո, ավելի հստակ կդառնա, թե որ դասարանում է այն նպատակահարմար կիրառել:
Առարկան կոչվում է «Սոցիալ-մշակութային մարդաբանություն»: «Սոցիալ-մշակութային մարդաբանություն»  գիտական դիսցիպլինը և դրանից բխող հասարակագիտական առարկան, բնորոշ է արևմտյան իրականությանը: Բավականին երկար ժամանակ, վիճում էին, թե ինչով է այն տարբերվում Ազգագրություն կամ Էթնոլոգիա գիտական դիսցիպլինից և առարկայից: Այժմ, կարծես թե մասնագետները համակարծիք են, որ Էթնոլոգիա-էթնոգրաֆիա համակցումը, լիարժեքորեն չի բավարարում հասարակագիտության այս բաղադրիչը: Եթե առաջնորդվում ենք աշխարհբաժանման ներկայիս մտածողությամբ, գոնե գիտական համատեքստում (խորհրդային, այժմ` հետխորհրդային և արևմտյան), ապա ակնհայտ է դառնում, որ «Սոցիալ-մշակութային մարդաբանությունը» սկսում է գերակշիռ դիրքեր ձեռք բերել: 90-ականներին կային վեճեր, հետխորհրդային երկրներում, սակայն այժմ, մեծ հաշվով, բոլոր այն մասնագետները, որոնք առնչվում են արտաքին աշխարհի հետ, արդիականության շղարշից դուրս են համարում մեր պատկերացրած ազգագրությունը: Սոցիալ-մշակութային մարդաբանությունը, այս առումով առավել տարողունակ է և իր մեջ ներառում է մի քանի ասպեկտներ.
Ազգագրություն-բանահավաքչական նյութի և վերլուծության տեսքով
Բանահյուսություն և սովորույթներ-վերապրուկների ձևով, այս կամ այն կերպ, սա տարածվում է զարգացման տարբեր փուլերում գտնվող հասարակությունների վրա
Մշակութաբանություն-այստեղ խնդիրը դրվում է մշակույթ հասկացության ոչ թե նեղ կիրառելի առումը` արվեստ, կինո, թատրոն և այլն: Այլ` լայն ասպեկտը` մարդկության կողմից ստեղծած արժեքների ամբողջությունը

  • Սոցիոլոգիա-հարցումներ և վերլուծություններ
  • Մարդաբանություն-ռասսաներ, բաժանումներ, ենթառասսաներ:
  • Քաղաքակրթական մոդել-այստեղ ներառվում են քաղաքակրթությունների բաժանման ամենատարբեր մոտեցումներ

Տեղը հասարակագիտության մեջ

Ա. Սոցիալ-մշակութային մարդաբանությունը, որպես հասարակագիտական դիսցիպլին, առաջնորդվելով պատմահամեմատական մեթոդով, միտված է ուսումնասիրելու, այս կամ այն երևույթը պարզ, առաջնային հասարակություններում և տարածել այն առավել զարգացած համարվող հասարակությունների վրա: Սա ֆունկցիոնալ-ընդհանրացնող և համեմատական կիրառվող առարկա է:
Բ. Այն ուսումնասիրում է հասարակական և սոցիալական ինստիտուտների հարաբերությունները տարբեր համատեքստերում:

Հարգանքով` Վահրամ Թոքմաջյան