• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Դիլիջանյան #1

Նկարագրություն: 
Պարզ լիճ Լիճը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։ Հոսուն լիճ է։ Սնվում է աղբյուրներից,մթնոլորտային տեղումներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.027 քառակուսի կմ, ծավալը 83.8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Լճի ջուրը թափանցիկ է, կանաչավուն երնագով: Մոտակայքում նախկինում սաղարթապխիտ անտառն էր, որի հիասքանչ արտացոլանքը զարդարում է լճի մակերևույթը: Իհարկե հիմա անտառը այն սաղարթը չունի, բայց արտացոլանքը կա: Ափամերձ գոտին հարթ է, հվ. գոտին՝ քարքարոտ։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 15.50 C: Պարզ լիճը Դիլիջանի համար ունի ռեկրեացիոն նշանակություն:Լիճը Կիրակոս Գանձակեցու մոտ կոչվում է «Տըզկա Ծով»։ Ըստ լեգենդի, նորապսակների մի զույգ է խեղդվել այս լճում: Դարձել է ավանդույթ`բոլոր նորապսակները պսակադրման օրը այցելում են Պարզ լիճ` զոհված ամուսինների հիշատակը հարգելու: Անկախ ամեն ինչից, լճի շրջակայքը խաղաղ է, կտրված աղմկոտ առօրյայից: Ֆոտոշարքը՝ Շոթա Թորոսյանի

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.