• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երաժշտությունը Դպրոց-պարտեզում

 

Այսօր իմ փորձառության օրը անցավ Դպրոց-պարտեզում:Առավոտյան պարապմունքին երեխաները արտասանեցին Թումանյանի բանաստեղծություններից, կատարեցին երգեր: Տիկին Սոֆյայի հետ մասնակցեցի 3-րդ դասարանցիներիերգի դասին: Երեխաները հետ սովորեցինք ու երգեցինք նոր երգեր: Սովորողները աշխատեցին իրենց աշխատանքային տետրով, որը շատ հետաքրքիր էր ինձ համար: Պատկերված նկարները ռիթմիկ արտասանելով, կարելի էր ստանալ նոր երգ: Սովորեցին նաև նոր երգ և պարային շարժումներ ,որը համապատասխանում էր խոսքերին ու ռիթմին:
Իսկ նախակրթարանում երգեցինք «Եկեք ծեծենք», «Խխունջ խանում»,«Զմփիկ-զմփիկ» երգ-խաղիկները: Երեխաներին բացատրվեց բառերի իմաստը,  նրանք շարժվում էին երգի տակ՝ ով ինչպես պատկերացնում էր: Շատ բովանդակալից օր էր, շնորհակալ եմ տիկին Սոֆյային: