• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Սովորողի ընդունելության կարգ

Սովորողի ընդունելությունը կրթահամալիր շուրջտարյա է:

2-5 տարեկանների խնամքի և զարգացման խումբ (խումբ) ընդունում են ազատ տեղերի առկայության դեպքում: Ընդունվող երեխան պետք է ունենա ինքնասպասարկման նվազագույն կարողություններ՝ քայլելու, ուտելու, խմելու: Ընդունելության ժամանակ սանի ծնողի հետ կնքվում է պայմանագիր, որտեղ նշվում է վճարի չափը, մատուցվող ծառայությունը, կողմերի իրավունքները և պարտականությունները: Խմբերը գործում են կրթահամալիրի Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում, Քոլեջում: Խմբում սաների քանակը 20-25 է: Ծնողը կարող է ընտրել խումբը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի խմբերում:

«Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների զարգացման և ուսուցման խումբ ընդունվում է երեխան, ում հինգ տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ տարում: Խմբում իրականացվող ծրագիրը քառամյա է: Խմբերը գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում, Քոլեջում: Ծնողը կարող է ընտրել խումբը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի խմբերում: Խմբում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է մուտքի ճամբար հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար է երկարօրյա տարատարիք ճամբարը։ Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:

«Իմացումի հրճվանք» ծրագրի 1-ին դասարան ընդունվում է երեխան, ում վեց տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ տարում, 2-3-րդ դասարաններ՝ համապատասխան դասարանի երեխան (կամ սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան` սահմանված կարգով): Դասարանները գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում: Ծնողը կարող է ընտրել դասարանը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի դասարաններում: Դասարանում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է մուտքի ճամբար հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար է երկարօրյա տարատարիք ճամբարը: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:

4-5-րդ դասարաններ ընդունվում է համապատասխան դասարանի սովորողը: Դասարանները գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում: Ծնողը կարող է ընտրել դասարանը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի դասարաններում: Դասարանում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է մուտքի ճամբար հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար է երկարօրյա տարատարիք ճամբարը: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:

6-9-րդ դասարաններ ընդունվում է համապատասխան տարիքի սովորողը: Դասարանները գործում են կրթահամալիրի Մայր դպրոցում: Դասարանում ընդգրկվել ցանկացողի համար կազմակերպվում է մուտքի ճամբար՝ հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից, հանրապետության պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար է երկարօրյա տարատարիք ճամբարը:  Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:

10-12-րդ դասարաններ ընդունվում է համապատասխան տարիքի սովորողը: Դասարանները գործում են կրթահամալիրի Մայր դպրոցում: Դասարանում ընդգրկվել ցանկացողի համար կազմակերպվում է մուտքի ճամբար՝ հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից, հանրապետության պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր: