• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողի ընդունելության կարգ

Կրթահամալիրի դպրոց պարտեզներ, միջին դպրոց, մասնագիտական կողմնորոշման մեկամյա 9-րդ դասարան, ավագ դպրոց ընդունվողը, նրա ծնողը (օրինական ներկայացուցիչը) ծանոթ են կրթահամալիրում ստեղծվող, իրականացվող հեղինակային կրթական ծրագրին, ընդունում են ծրագիրը։ Ընդունելությունը տարածական սահմանափակումներ չունի։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը կրթահամալիրի ուսումնական հաստատություն կատարվում է ընդհանուր հիմունքներով՝ դասարանում առավելագույնը 2 սովորողի հաշվարկով։ Սովորողի ընդունելությունը կրթահամալիր շուրջտարյա է: Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է կրթահամալիրի աշխատակիցների երեխաներին, կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին դպրոցում, մասնագիտական կողմնորոշման մեկամյա 9-րդ դասարանում, ավագ դպրոցում, քոլեջում քույր, եղբայր ունեցողներին։

Այլալեզու սովորողների ընդունելությունը կազմակերպվումէ սույն կարգով։ 

Այլ երկրից եկած սովորողի դասարանը որոշվում է.

  • սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության համապատասխանության դեպքում՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա.
  • սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության անհամապատասխանության դեպքում` մեկ դասարան բարձր (բացառությամբ 9-րդ դասարանի) կամ ցածր (կրթության տևողությունը 12 տարուց ավելի լինելու դեպքում)։

Այլ երկրից առանց կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի եկած մինչև 15 տարեկան սովորողի դասարանը մուտքի ճամբարի արդյունքում որոշում է մանկավարժական խորհուրդը՝ սովորողի, օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, սովորողի տարիքին համապատասխան դասարան կամ մեկ դասարան ցածր։

2-5 տարեկանների խնամքի և զարգացման խումբ (խումբ) ընդունում են ազատ տեղերի առկայության դեպքում: Խմբում սաների քանակը 25-30 է: Խմբերը գործում են կրթահամալիրի Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում, Քոլեջում: Ընդունվող երեխան պետք է ունենա ինքնասպասարկման նվազագույն կարողություններ՝ քայլելու, ուտելու, խմելու: Ընդունելության ժամանակ մատուցվող ծառայության համար սանի ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ համապատասխան դպրոց-պարտեզի կամ քոլեջի ղեկավարը կնքում է սահմանված ձևի պայմանագիր: Ծնողը (օրինական ներկայացուցիչը) կարող է ընտրել խումբը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի խմբերում:

«Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների զարգացման և ուսուցման խումբ ընդունվում է երեխան, որի հինգ տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ տարում: Խմբերը գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում, Քոլեջում: Ծնողը կարող է ընտրել խումբը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի խմբերում: Խմբում ընդգրկվել ցանկացողի համար կազմակերպվում է մուտքի ճամբար հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 22-ից: Ճամբարին մասնակցած և խումբը ընտրած երեխային մատուցվող ծառայությունների համար համապատասխան դպրոց-պարտեզի կամ քոլեջի ղեկավարը ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ կնքում է սահմանված ձևի պայմանագիր։

«Իմացումի հրճվանք» ծրագրի 1-ին դասարան ընդունվում է երեխան, որի վեց տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ տարում, 2-3-րդ դասարաններ՝ համապատասխան դասարանի երեխան: Դասարանները գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում:  Ծնողը (օրինական ներկայացուցիչը) կարող է ընտրել դասարանը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի դասարաններում: Առաջին դասարանում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է մուտքի ճամբար մարտի 25-29-ը, հունիսի 17-21-ը, օգոստոսի 15-ից: Ուսումնական տարվա ընթացքում 1-3-րդ դասարան ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար են երկարօրյա տարատարիք ճամբարը, հանրապետության պետական ուսումնական ուսումնական հաստատությունների արձակուրդների ժամանակ կազմակերպվող մուտքի ճամբարները: Ընդունվել ցանկացողի համար մուտքի ճամբարին մասնակցելը պարտադիր է։ Մուտքի ճամբարին մասնակցած և ընդունվել ցանկացող սովորողի ուսումնառության և լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելու մասին ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ համապատասխան դպրոց-պարտեզի տնօրենը կնքում է սահմանված ձևի պայմանագիր։ ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած կարգով և ժամկետներում ծնողը (օրինական ներկայացուցիչը) 1-ին դասարան ընդունվողի հայտը լրացնում է նաև emis.am կայքում՝ առաջին դասարանցիների հայտագրման առցանց համակարգում։ Ուսումնական տարվա ընթացքում և 2-3-րդ դասարաններ ընդունվողների մասին փոփոխությունը emis.am կայքում կատարում է համապատասխան դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարը։

4-5-րդ դասարաններ ընդունվում է համապատասխան դասարանի սովորողը: Դասարանները գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում: Ծնողը կարող է ընտրել դասարանը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի դասարաններում: Դասարանում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է մուտքի ճամբար հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 15-ից: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողի համար մուտքի ճամբար կազմակերպվում է հանրապետության պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: Մուտքի ճամբար է նաև երկարօրյա տարատարիք ճամբարը: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած և ընդունվել ցանկացող սովորողի ուսումնառության և լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելու մասին ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ համապատասխան դպրոց պարտեզի տնօրենը կնքում է սահմանված ձևի պայմանագիր: Ընդունվողի մասին փոփոխությունը emis.am կայքում կատարում է համապատասխան դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարը։

Միջին դպրոցի 6-8-րդ դասարաններ ընդունվում է համապատասխան դասարանի սովորողը: Ընդունվել ցանկացողի համար (այդ թվում՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում 5-րդ դասարանը ավարտած) կազմակերպվում է մուտքի ճամբար՝ հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 15-ից։  Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողի համար մուտքի ճամբար կազմակերպվում է հանրապետության պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: Մուտքի ճամբար է նաև երկարօրյա տարատարիք ճամբարը: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած և ընդունվել ցանկացող սովորողի ուսումնառության և լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելու մասին սովորողի և նրա ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ միջին դպրոցի տնօրենը կնքում է սահմանված ձևի պայմանագիր: Ընդունվողի մասին փոփոխությունը emis.am կայքում կատարում է միջին դպրոցի գրասենյակի ղեկավարը։

Մասնագիտական կողմնորոշման մեկամյա ուսուցման 9-րդ դասարան ընդունվում է 8-րդ դասարանն ավարտած սովորողը: Ընդունվել ցանկացողի համար (այդ թվում՝ կրթահամալիրի միջին դպրոցի 8-րդ դասարանը ավարտած) կազմակերպվում է մուտքի ճամբար՝ հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 15-ից։  Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողի համար մուտքի ճամբար կազմակերպվում է հանրապետության պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: Մուտքի ճամբար է նաև երկարօրյա տարատարիք ճամբարը: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած և ընդունվել ցանկացող սովորողի ուսումնառության և լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելու մասին սովորողի և նրա ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ ծրագրի ղեկավարը կնքում է սահմանված ձևի պայմանագիր: Ընդունվողի մասին փոփոխությունը emis.am կայքում կատարում է ծրագրի գրասենյակի ղեկավարը։

Ավագ դպրոցի 10-րդ դասարանընդունվում է 9-րդ դասարանն ավարտած սովորողը, 11-12-րդ դասարաններ՝ համապատասխան դասարանի սովորողը: Ընդունվել ցանկացողի համար (այդ թվում՝ կրթահամալիրի մասնագիտական կողմնորոշման մեկամյա ուսուցման 9-րդ դասարանն ավարտած) կազմակերպվում է մուտքի ճամբար՝ հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 15-ից։ Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողի համար մուտքի ճամբար կազմակերպվում է հանրապետության պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: Մուտքի ճամբար է Ավագ դպրոցում իրականացվող նախագծի մասնակցությունը։ Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած և ընդունվել ցանկացող սովորողի ուսումնառության և լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելու մասին սովորողի և նրա ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ Ավագ դպրոցի տնօրենը կնքում է սահմանված ձևի պայմանագիր: Ընդունվողի մասին փոփոխությունը emis.am կայքում կատարում է Ավագ դպրոցի գրասենյակի ղեկավարը։

Հաստատված է կրթահամալիրի մասնաժողովում։