• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջիթեքյան երրորդ օրը..ամփոփում

 

Դիջիտեքյան տրամադրությունն արդեն մի քանի օր է ինչ պատել է բոլորին: Չնայած դրա ավարտին դեռ երկու օր կա, այնուամենայնիվ այսօրվա ընթացքում կրթահամալիրում տեղի ունեցան մեծ թվով իրադարձություններ:

Այսօր էլ կրթահամալիրում շատ հյուր ունենք. Վայքի Խնձորուտ գյուղի դպրոցականները երեկ ետ վերադարձան, բայց Շուշից, ասկերանից  ու Լոռու մի քանի գյուղերից եկած սովորողները սեբաստացիների հետ գնացին Մատենադարան, շրջեցին Երևանում:

Նրանք հասցրեցին մասնակցել բաց դասերին ու վարպետության դասերին, որոնցով այսօր կրթահամալիրը շատ հարուստ էր: Լրատվամիջոցներին աջակցող «Ինտերնյուս» ՀԿ անցկացրեց երկու վարպետության դաս. մեկը՝ սովորողների, մյուսը՝ դասավանդողների  համար, չնայած երկուսին էլ մասնակցում էին թե՛ սովորողներ, թե՛ դասավանդողներ:

«Համացանցի կիրառումը գիտական ու մեթոդական հոդվածներ մշակելիս» թեմայով վարպետության դաս անցկացրեց հասարակագետ Վահրամ Թոքմաջյանը:

«Եկամուտի աղբյուր` ժամանակակից ինտերնետ տեխնոլոգիաների կիրառմամբ» թեմայով էլ վարպետության դաս վարեց  Forex4you կազմակերպությունը:

«Թեստերի կառավարման համակարգ»  ներկայացրեց«Տաթև» գիտակրթական համալիրը:

«Scratch/Logo/Robotics/ 3D printer» թեմայով վարպետության դասն էլ անցկացրեց  «Նաիրի» կոնսորցիումը:

Հետաքրքիրն այն է, որ թե բց դասերին, թե վարպետությանդասերին սովորողները հաճույքով ու ակտիվ են մասնակցում:

Վաղը կրթահամալիրում աշխատանքային վերջին օրն է:

Վաղը երկու կլոր սեղան քննարկում է սպասվում՝ «ՏՏ կիրառումը հանրակրթության մեջ». Վարում է Ինտերնյուս ՀԿ, մասնակցում ենԱրտակ Պողոսյան, ԿՏԱԿ տնօրեն,  Հայկ Շարխաթունյան,ԿԱԻ Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետՔրիստինե Գյոնջյան, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն, Հայաստան, Հայկազ Բաղյան, Մեդիակրթության կենտրոն
Նունե Սարգսյան, «Ինտերնյուս»ՀԿ,  Արթուր Խալաթյան, «Այբ» ավագ դպրոց, Աշոտ Բլեյան, «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր,  Ամալյա Կոստանյան, Ինստիգեյթ ՀԿ, Տաթև գիտակրթական համալիր:

Մյուս հանդիպում քննարկման բանախոսներն կրթահամալիրի՝Ստեփանակերտի, Շուշիի, Ասկերանի դպրոցների մասնակիցները:Նրանք խոսելու են իրենց տպավորությունից, քննարկելու են համագործակցության հնարավորությունների մասին, քննարկելուեն Հանրակրթական Դիջիթեք 2013-ի լավ ու վատ կողմերի մասին:

Աղաջանյան Լիլիթ

Info.mskh

.