• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

«Կլոր սեղան» Էջմիածնի 9-րդ հիմնական դպրոցում

Նկարագրություն: 
Սեպտեմբերի 25 -ին` դասերի վերջում, ուղևորվեցինք Էջմիածնի թիվ իններորդ միջնակարգ դպրոց: Այս դպրոցն էլ մնացած դպրոցների նման սովորական դպրոց էր: Աչքի էր ընկնում իր խստությամբ և նրանով, որ աշակերտները կրում էին համազգեստ: Անսովոր էր լսել զանգի ձայնը և տեսնել աշակերտներին գրատախտակի դիմաց կանգնած, կավիճները ձեռքերին: Կրթական փոխանակումների շրջանակում իններորդ դասարանի աշակերտները ծանոթացան մեր կրթհամալիրի ամեն մի մանրուքին: Ժամանակ անց մեզ միացավ նաև տնօրենը: Նշեմ, որ աշակերտները տպավորված էին մեր կրթահամալիրով, անընդհատ հարցեր, հարցեր ու էլի հարցեր: Եվ վերջում փոխադարձ հրավերով նրանց առաջարկեցինք կրթահամալիր այցելելու, որպեսզի ծանոթանան մոտիկից, տեսնեն իրենց աչքերով: Թինա Սարգսյան, ավագ դպրոց, 12- րդ դասարան

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.