• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ACE&MSKH Էկո-ակումբ

Զարմանալի է, բայց 2012 թվականին Ֆիլիպիններում հայտնաբերել են երկու նոր տեսակի բու... Առաջարկում եմ ծանոթանալ Քրիստինա Վարդանյանի նյութին:

ՖԻԼԻՊԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԲՈԻԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐ

Այս նոր տեսակները հայտնաբերվել են թռչնաբանների երկար տարիների ուսումնասիրություններից հետո: Միչիգանի համալսարանից Ռամ Ռասմուսան ասել է, որ իրենից պահանջվել է 15 տարի հասկանալու համար, որ Ֆիլիպիններում Ninox-hawek բուերի նոր տեսակներ կային, բայց հենց անցյալ տարի էր, որ նրանք ունեցան բավական ապացույցներ փաստելու համար, որ դրանք ոչ թե տարատեսակներ էին, այլ բուերի երկու նոր տեսակ:

Բուերի առաջին տեսակը` Camiguin-hawk բուն, հնարավոր է գտնել  միայն հյուսիսային Մինդանաոյի ափերին գտնվող փոքրիկ Camiguin Sur  կղզում:

Երկրորդ տեսակը կոչվում է Cebu-Hawk բու:

Կեբու կղզում տեղի ունեցող հսկայական անտառահատումների պատճառով կարծում էին, որ այդ տեսակը վերացած է:

Ըստ թռչնաբան Մարիա Պեգունտալայի  մեծ հավանականություն կա, որ այդ տեսակները վտանգի տակ են: Դրանք միայն գտնվում են Կեբուի անտառների փոքրիկ հատվածներում: Hawk բուերի տեսականիին են պատկանում նաև Mindora Hawk, Romblon Hawk, Mindanao Hawk և Suku Hawk բուերը:

Ֆիլիպինները իր սկզբնական տարածքի 90% կորցրել է փայտամթերումների և գյուղատնտեսական ընդլայնումների պատճառով: