• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Լուսաստղ», հաշվետվություն: Իսկ մնացածը՝ ամենահետաքրքիրը, մեր հրապարակումներում:

«Լուսաստղ» էլեկտրոնային ամսագիր

Հաշվետվություն

·         Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին շաբաթական մեկ անգամ հանդիպում-քննարկումներ եմ անցկացրել. ամեն անգամ տարբեր օրերի ու տարբեր խմբերի հետ, քանզի անընդհատ ինչ-որ բան խանգարել է: Հիմա՝ արդեն երրորդ շաբաթն է, հանդիպում ենք երկուշաբթի օրը:

·         Ամենօրյա առցանց խորհրդատվություն-քննարկումներ ֆեյբուք սոցիալական ցանցում, որն ինձնից խլում է օրական մոտ երեք ժամ: Առցանց նման աշխատանքը գնահատում եմ խիստ արդյունավետ՝ դրա արդյունքում ստեղծվում են բազմաթիվ նյութեր ու նախագծեր:

·         Վրաստանյան ճամփորդություն ու դրա նախապատրաստում: Ռուսթավելու «Վագրենանվորը» ստեղծագործության ընթերցումներին ներկայացել ենք երկու ֆիլմով, ստացել մրցանակ: Այս մասին առանձին ներկայացվել է հաշվետվություն, հրավիրվել մամլո ասուլիս, ներկայացվել վրաստանյան թերթերի արձագանքը:

·         Գործուն մասնակցություն բոլոր էքսպոներին, դիջիթեքերին. մասնակցությունը փորձել ենք դարձնել հետազոտական նախագիծ. տես ամսագրում:

·         Գործուն մասնակցություն Ղարաբաղում տեղի ունեցած ակումբային հավաքին. հավաքին ես ներկա չեմ եղել՝ մասնակցել են միայն սովորողներս, բայց հեռահար ղեկավարել եմ բոլոր աշխատանքները, մինչև մեկնելն աշխատել սովորողների հետ, կատարել աշխատանքի, թեմաների բաժանում: Բոլոր նյութերը, ֆիլմերը տես ամսագրում և կայքում: Գալուց հետո փորձել ենք չկտրել կապը՝ տեղափոխելով առցանց դաշտ, հրապարակել ենք մեր ղարաբաղյան ընկերներից մեկի նյութը, երկու նյութ դեռ աշխատանքային փուլում է, աշխատում ենք նշված սովորողների հետ:

·         Առցանց նախագիծ ենք իրականացնում Արգենտինայի «Մխիթարյան» վարժարանի սովորողների հետ, արդյունքների մի մասը հրապարակել ենք ամսագրում, մի մասն ընթացքի մեջ է:

·         «Լուսաստղի» բոլոր նոր անդամներն ունեն բլոգ, սովորել են օգտվել՝ սպասարկել, ամսագրից. Առանձին սեմինարներ ենք կազմակերպել:

·         Հրապարակված նյութերը՝ նախագծեր, ֆիլմեր, հոդվածներ, շատ են. տեսեք ամսագրում:

·         Ամսագրի աշխատանքներին մասնակցում են 20 սովորող, որոնցից միայն երկուսն են գեղարվեստի դպրոցից, մյուսներն ավագ դպրոց-վարժարանի սովորողներն են: