• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հոկտեմբերի 25-ի սեմինարին

Հարգելի գործընկերներ, կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մշակման այս փուլի առաջնահերթ խնդիրը կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, խմբի, սովորողի ուսումնական գործունեության, ուսումնական պարապմունքի արդյունավետության գնահատման էլեկտրոնային համակարգի ամբողջացումն է, որը որոշված է կրթահամալիրի զարգացման ծրագրով, «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2012թ. ծրագրով։

Հոկտեմբերի 23-24-ին, ըստ կրթական ծրագրերի, կրթահամալիրի դասավանդողներն անդրադարձել են էլեկտրոնային գնահատման հարցերին`  լրացնելու համար էլեկտրոնային գնահատման կարգը. 

  • ինչպես տեսանելի դարձնել սովորողի ուսումնական ջանքերը, ուսումնական աշխատանքի արդյունքները, գնահատել առաջադիմությունը. 
  • դասավանդողը, որպես դիտարկող-ուսումնասիրող, որտեղ, ինչ պարբերականությամբ պետք է նշումներ անի սովորողի ուսումնական աշխատանքի և նրա զարգացման կամ խնդիրների մասին.
  • էլեկտրոնային գնահատման մեջ ինչն է լրացնելու սովորողը, ինչը` դասավանդողը, ինչը` գրասենյակի ղեկավարը, ինչը` դպրոցի ղեկավարը, ինչը` գնահատման ծառայության ղեկավարը.
  • երբ և ինչպես, ինչ պարբերականությամբ են հավաքվում տվյալները (գնահատումը). 
  • ինչպես պետք է մատչելի դառնան այդ տեղեկությունները ծնողի համար։

Անհրաժեշտ է նաև անդրադառնալ նախորդ կիսամյակում փորձարկված փաստաթղթերին` կիրառման արդյունքում առաջարկելով փոփոխություններ և լրացումներ.

Կրթահամալիրի գնահատման ծառայությունը լրացնում է դասավանդողի աշխատաժամանակի կառուցվածքի նմուշը` 33 ժամի համար գրանցելով  միայն ուսումնական պարապմունքը և դրա անմիջական սպասարկումը` 

  • Ուսումնական պարապմունքներ
  • Սպասարկման ժամանակը
  • Ուսումնական պարապմունքի ծրագրում, ուսումնական նյութերի ընտրություն կամ ստեղծում (բլոգի վարում)
  • Ուսումնական պարապմունքի ծրագրի հրապարակում
  • Ուսումնական պարապմունքի արդյունավետության գնահատում (էլեկտրոնային գնահատման մատյան)
  • Սովորողների ուսումնական աշխատանքի արդյունքների դիտում, գնահատում (էլեկտրոնային գնահատման մատյան)
  • Կրթական ծրագրի ամենշաբաթյա սեմինար
  • Առավոտյան ընդհանուր պարապմունք և ընդհանուր մեդիապարապմունք
  • Ծնողների հետ հանդիպում