• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ո՞վ է Սերգեյ Մերգելյանը

Սոնա Մայիլյան

Դիջիթեքը անցկացվում է Սերգեյ Մերգելյանի անվան ինստիտուտի մասնաշենքում:

Իսկ ո՞վ է Սերգեյ Մերգելյանը:

Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականին Սիմֆերոպոլում: 1951թվականին Մերգելյանն ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։

19 տարեկանում էքստերն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 21 տարեկան հասակում Մերգելյանը դառնում է գիտությունների դոկտոր, 25 տարեկանում ընտրվում ԽՍՀՄ և ՀԽՍՀ ակակեմիաների թղթակից անդամ, իսկ 28 տարեկանում՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Նա  եղել է ԽՍՀՄ Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս բաժնի հիմնադիրը և ղեկավարը։ Հետագայում Հայաստանում հիմնել է մաթեմատիկական մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտը, իսկ հետագայում նաև արտադրական ձեռնարկություններ։

Այդպիսով, սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը Հայաստանում:

Շնորհիվ Մերգելյանի կազմակերպչական տաղանդի Հայաստանը դարձավ այդ ուղղությամբ ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։

Ինստիտուտի տնօրենն է եղել 1956-1960 թվերին։

Մերգելյանը ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ին հրամանագրով նրան հանձնվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշան։ Մրցանակը նրան է տրվել Լոս Անջելեսում, քանի որ այդ ժամանակ Մերգելյանը մշտական բնակություն էր հաստատել ԱՄՆ- ում։

Մերգելյանը մահացել է 2008 թվականին Լոս Անջելեսում: