• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գնա՞նք Որդան կարմիր արգելավայր

Միացե´ք: Գնում ենք որդան կարմիրի հետ ծանոթանալու

 

Info.mskh ակումբը նախաձեռնում է այցելություն «Որդան կարմիր» արգելավայր: Կրթահամալիրի տնօրենի անունից ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին այսօր նամակ է ուղարկվել` արգելավայրի մուտքի թույլատվություն ստանալու համար:

Որդան կարմիրը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված ու վերացման եզրին կանգնած կենդանի է, որ մեր հայրենքի պատմության վաղ շրջաններից հայկական մշակույթի ու հայ արքաների հպարտության առարկան են եղել: Մեր հայրերը այս կենդանուց կարողացել են ստեղծել այնպիսի ներկանյութ, որ դարեր շարունակ չխամրող երանգներ է ապահովել թե´ մեր որմնանկարների, թե´ գորգերի, թե´ մագաղաթների համար: Այդ ներկը չի վախենում ո´չ արևից, ո´չ անձրևից, ո´չ քամուց:

Երկար ժամանակ գինականները փորձում էին վերականգնել որդան կարմիրը, որը բացի ներկանյութ լինելուց նաև արքայական ընտանիքների դեղամիջոցների ու կոսմետիկ հարդարման միջոցների համար էր օգտագործվում:

Այժմ կենդանաբանության ինստիուտում կան որդան կարմիրի հետազոտությամբ զբաղվող մասնագետ կենդանաբաններ, քիմիկոսներ, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում աշխատում են բժիշկ-գիտնականներ, ովքեր հին ձեռագրերի, բազմաթիվ փորձերի միջոցով կարողացել են վերականգնել բաղադրատոմսերը` թե´ դեղամիջոցներ, թե´ կոսմետիկ նյութեր, թե´ ներկանյութեր պատրասելու համար:

Որդան կարմիրի մասին կարելի է երկար պատմել: Այս հրաշք կենդանին հողի մակերես է դուրս գալիս տարին միայն մեկ անգամ` սեպտեմբերին: Այս կենդանու էգը, որից պատրաստում են նյութը, փոքրիկ, կարմիր որդ է, իսկ արուն նման է երկար պոչով մոծակի:

Որդան կարմիրի մասին ավելի շատ բան կպատմենք արգելավայր այցելելուց հետո:

Միացեք«Որդանկարմիր» խմբին:

nfw.mskh.am

Ա. Նոյեմի