• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Դասարան անիվների վրա» Ավանում

 

   Այսօր «Դասարան անիվների վրա» կրթահամալիրյան նախագիծը իրականցվեց համերաշխության մակարդակով՝ Միջին+Վարժարան+Արհեստագործական՝ Կրթահամալիր+Ընտանիք: Որոշեցինք գնալ Ավան՝ Աճառյան 20 շենքի բակում հավաքված խաղում էին մի խումբ երեխաներ: Ընդամենը հասցրեցինք գրքերը տեղավորել բակի նստարանի վրա և կախեցինք mskh-ի փոքրիկ պաստառը, երբ անմիջապես երեխաներով շրջապատվեցինք: Երեխաները գրքերը իրար ձեռքից էին խլում, մոտեցան նաև պատուհանից նայող ծնողներ: Եվ 5 րոպե չանցած 175 կտոր գիրքը արդեն հավաքվածների ձեռքերում էր: Չեմ կարծում, որ այդքան գրքասեր ու կարդացող փոքրիկներ կային այդ բակում, երևի նրանց հրապուրել էր նվիրատվությունը: Քչերը գիտեին «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրի մասին, բայց Բլեյանի դպրոցի մասին գիտեին բոլորը: Մեր դպրոցի մասին եղան և՛ դրական, և՛ բացասական արտահայտություններ: Բայց, երբ ներկայացրեցինք դպրոցն իր ծրագրերով, կատարված և կատարվող աշխատանքներով՝ զարմացած և հիացած հայացքների հանդիպեցինք: Համոզված ենք, որ mskh-ը իր ձգողականությամբ կհետաքրքրի շատ-շատերին: