• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Դասարան անիվների վրա» ծրագիրը սեփական բակում, աստիճանների վրա, ապա սեփական բնակարանում...

«Դասարան անիվների վրա» ծրագիրն, իհարկե, այնքան ճկուն է, որ կարելի է այն համատեղել այլ աշխատանքի հետ:

Արդեն երկու օր է, ինչ այցելում եմ ատամնաբույժի ու տուն եմ վերադառնում գրքերի մեծ կապոցով: Երեկ, դեռ տուն չմտած, թվով 50 գիրք, աստիճանների մոտ «մոտիկ» հարևաններիս բաժանեցի, սիրով ընդունեցին, շնորհակալություն հայտնեցին: Այսօր գրադարանից վերցրի 40 գիրք: Մեր շենքի բակում  մոտեցա երկու մանուկի, նվիրեցի գրքեր, մեզ միացան մանուկներ, մայրիկներ... Մի աղջնակ էլ մայրիկին իմ ետևից մինչև մեր տուն էր բերել... Մի քանի րոպե անց դուռը թակեցին ու էլի խնդրեցին... Տոպրակս վաղվա համար երևի պիտի մեծացնեմ...